Առաջարկում են Կալիֆորնիան բաժանել երկու նահանգի
Ամերիկայի Կալիֆորնիա նահանգում նախաձեռնող խումբը հանդես է եկել Նոր Կալիֆորնիա նահանգի ստեղծման առաջարկով։ Rossia.today-ը գրում է, որ խումբը հրապարակել է համապատասխան հռչակագիրը։
Նշվում է, որ փաստաթղթի հեղինակները դժգոհ են բարձր հարկերից և Կալիֆորնիայի ընդհանուր իրավիճակից:
Միևնույն ժամանակ, ի տարբերություն Կալիֆորնիան Միացյալ նահանգներից անջատելու կողմնակիցների (CalExit), այս խումբը պաշտպանում է տարածքի պահպանումը ԱՄՆ կազմում, բայց ոչ Կալիֆորնիայի իշխանությունների հսկողության տակ:
Հեղինակների տվյալներով՝ Նոր Կալիֆորնիայի բնակչությունը կարող է կազմել 15 մլն մարդ։