«Երկիր Ծիրանի»-ն ընդվզման կոչերով փողոց դուրս կգա հունվարի վերջերին. Զարուհի Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հունվարի վերջերին պատրաստվում է համազգային ընդվզման կոչերով շրջել ՀՀ բոլոր մարզերում, Արցախում և Ջավախքում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ տեղեկացնելով, որ այս պահին նկարահանվում են և շուտով հանրությանը կներկայացվեն ընդվզման կոչով տեսահոլովակներ:
«Մեր քաղաքացիները, լինելով խոցելի, միևնույն է, չպետք է հարմարվեն գործող համակարգի հետ և ընդվզեն, պահանջեն փոփոխություններ: Դրանից հետո՝ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Եթե լայն զանգվածները չվարակվեն այդ գաղափարով, ոչինչ հնարավոր չի լինի անել: Մեր խնդիրն է մարդկանց վարակել այդ գաղափարով»,- նշեց բանախոսը:
Panorama.am-ի թղթակցի հարցին՝ ինչպես կգնահատի փորձագիտական տեսակետը, որ «Երկիր Ծիրանին» չունի հասարակությանն իր հետևից տանելու համապատասխան ներուժ, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Մեկնաբանության կարիք չկա»:
Վերջում քաղաքական գործիչը շեշտեց, որ բոլորը, այդ թվում՝ Սփյուռքում, տեղեկացված են՝ ինչ է կատարվում Հայաստանում: «Համացանցի առկայության պարագայում ոչինչ թաքցնել հնարավոր չէ: Մեզ նոր գաղափարներ և այդ գաղափարների տարածում է պետք»,- ամփոփեց Փոստանջյանը:
Հարակից հրապարակումներ`
- Զարուհի Փոստանջյանը համահայկական ընդվզման նպատակով մեկնել է Բեյրութ. «Ժամանակ»
- «Երկիր Ծիրանին» այն ռեսուրսը չունի, որ կարողանա հեղափոխություն անել. քաղտեխնոլոգ
- «Երկիր Ծիրանին» հունվարի երկրորդ կեսից համազգային ընդվզում է նախապատրաստում
- Զարուհի Փոստանջյանը ԱՄՆ-ում բողոքի ակցիա կանցկացնի. «Ժամանակ»
- Մինչև տարեվերջ «Երկիր ծիրանին» ընդվզման օր կիրականացնի. «Ժամանակ»