Արձակուրդ գնալով՝ հայտարարածս չեմ խախտել. Կարեն Կարապետյան
«Հունվարի 8-ին եկել է աշխատանքի, պարզվել է՝ վարչապետը արձակուրդի է մեկնել մինչև հունվարի 15-ը: Մարդկանց կոչ եք անում, որ հունվարի 3-ից դուրս գան աշխատանքի, ու Դուք արձակուրդի մեջ եք, Ձեր խոսքի և գործի անհամապատասխանության պարզաբանումը կուզենայի ստանալ»,- այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեցրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հիշեցնելով վարչապետի՝ վերջին հարցազրույցում հնչեցրած մտքերը հաջորդ տարվա արձակուրդների հետ կապված։
Վարչապետը պատասխանեց, որ իր ասածների ու գործողությունների մեջ հակադրություն չկա. «Ես չեմ ասել, որ մարդ իրավունք չունի արձակուրդ գնալու՝ համապատասխան մեր օրենսդրության։Սեպտեմբերից աշխատելով 8 օր եմ եղել արձակուրդում, 3 օր ամռանը, 5 օր հունվարին: Իրավունք ունե՞մ, թե՞ չէ»:
Մարուքյանն էլ արձագանքեց՝ իհարկե, Կարապետյանն ունի այդ իրավունքը. «Սակայն ասում եմ՝ ինչ քարոզում եք, դա պետք է առաջինը դուք անեք»:
«Արձակուրդ գնալով՝ հայտարարածս չեմ խախտել, մյուս տարի հունվարի 3-ին դուրս կգամ աշխատանքի, թե 8-ին՝ 5 օր արձակուրդ վերցնելով, դա իմ իրավունքն է, որին ես հետևում եմ»,-պատասխանեց վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետն այսօրվանից արձակուրդ է մեկնում
- Կ. Կարապետյանը առաջարկում է «լավ վայելել» նորտարյան վերջին երկար արձակուրդը
- Կառավարությունն առաջարկում է հունվարի 3-ը, 4-ը, 5-ը դարձնել աշխատանքային
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին