Բալայան. Թուրքիայում ձերբակալված հայը Թուրքիայի քաղաքացի է
Ստամբուլում մանկական պոռնոգրաֆիկ նյութերի տարածման մեջ մեղադրվող անձը՝ 24-ամյա Մ. Մ.-ն, ում թուրքական լրատվամիջոցները ներկայացրել էին որպես Հայաստանի քաղաքացի, իրականում Թուրքիայի քաղաքացի է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
«Թուրքիայում պոռնոգրաֆիկ նյութերի տարածման մեղադրանքով ձերբակալված հայը Հայաստանի քաղաքացի չէ, Թուրքիայի քաղաքացի է»,- հայտնել է Բալայանը:
Թուրքական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ իրավապահ մարմինները ձերբակալել են Հայաստանի Հանրապետության 24-ամյա քաղաքացի Մ. Մ.-ին, ով կասկածվում է մանկական պոռնոգրաֆիկ նյութերի ներբեռնման ու տարածման համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին