Թբիլիսիում «գիշերային» ավտոբուսներ կհայտնվեն
Թբիլիսիում շաբաթվա որոշ օրերի հասարակական տրանսպորտը կերթևեկի գիշերային ժամերին: Ինչպես հաղորդում է Apsny.ge-ն, այս մասին նշել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: Թբիլիսիի քաղաքապետարանն աշխատում է գիշերային Թբիլիսիի զարգացման ռազմավարության շուրջ, որը կներկայացվի փետրվարի վերջին:
«Մենք ներկայացնում ենք մեր պատկերացումներն այն մասին՝ ինչպիսին կլինեն առաջին քայլերը՝ փետրվարի վերջին: Նոր տեսլական ունենք հասարակական տրանսպորտի հետ կապված: Մենք նախ կներկայացնենք տրանսպորտային ռազմավարությունն ամբողջությամբ՝ թե ինչպես ենք ցանկանում առաջիկա չորս տարիների ընթացքում զարգացնել այդ ուղղությունը: Փոփոխություններ են նախատեսված նաև տաքսիների գծով: Բացի այդ, որոշակի օրերի հասարակական տրանսպորտը կաշխատի գիշերային ժամերին»,- ասել է նա:
Գիշերային Թբիլիսիի զարգացումը Կալաձեի նախընտրական խոստումներից մեկն էր: Նա հայտարարել էր, որ գիշերային մշակութային կյանքի աշխուժացումը կօգնի նոր ստարտափերի մեկնարկին ու մայրաքաղաքի շահույթի ավելացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին