Սվիտալսկի․ Մենք պետք է լավագույնս իրականացնենք ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
«Հայաստանն իրոք մեծ նվիրում է ցուցաբերել Արևելյան գործընկերության օրակարգի իրականացմանը, հարևանության հետ կապերի ուժեղացմանը։ Մենք այժմ այն փուլում ենք, որ պետք է լավագույնս իրականացնենք ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որը պետք է վավերացնեն ԵՄ անդամ երկրներն ու Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև Հայաստանը»,-այս մասին այսօր ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանի հետ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ։
Սվիտալսկին նշեց, որ այժմ Հայաստանի գործընկերների հետ աշխատում են՝ պատրաստելու ճանապարհային քարտեզ, որով կուղղորդվի համաձայնագրի ամբողջ իրականացումը։
«Հայաստանի կառավարության հայտարարությունները խոսում են այն մասին, որ այն ջանասիրաբար աշխատում է համաձայնագրի իրականացման մեխանիզմների ուղղությամբ, ինչը շատ կարևոր է մեզ համար։ Հույս ունենք այն իրականացնել համագործակցության ամենաբարձր ոգով, որը բնութագրական է եղել վերջին շրջանում ՀՀ-ԵՄ հարաբերություններին»,-ասաց Պյոտր Սվիտալսկին։
Անդրադառնալով ԵՄ անդամ երկրների կողմից համաձայնագրի վավերացման գործընթացին՝ Սվիտալսկին ասաց, որ տարբեր երկրների օրենսդրություններ տարբեր պահանջներ ունեն ու այն մի փոքր բարդ է դաշնային երկրներում։
«Մենք լավատես ենք, ու ԵՄ տեսակետից ասեմ, որ այստեղ ամենակարևորն այն է, որ համաձայնագիրը կարող է այս տարվա գարնանից սկսել իրականացվել, որը պահանջում է միայն Հայաստանի կողմից վավերացում։ Իհարկե, ողջ համաձայնագիրը չի կարող իրականացվել առանց ամբողջական վավերացման ավարտի»,-ասաց Սվիտալսկին՝ հավելելով, որ կան ազդակներ լավատես լինելու համար։
Նշենք, որ Էստոնիան, որը Բուլղարիայից առաջ նախագահում էր ԵՄ խորհրդում, առաջինը վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում Բուլղարիայի դեսպան․ Տպավորված եմ հասարակության մեջ ՀՀ-ԵՄ համաձայնագրից սպասվող բարձր ակնկալիքներով
- ՀՀ-ում Բուլղարիայի դեսպան․ Բուլղարիան կաջակցի ԱլԳ երկրների հետ համագործակցության հետագա խորացմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան