Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի իր գործընկերոջը
Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Չինաստանի արևելյան ափերի մերձակայքում իրանական «Սանչի» նավթատարի hրդեհվելու և խորտակման կապակցությամբ, ինչի հետևանքով զոհվել են նավի անձնակազմի տասնյակ աշխատակիցներ:
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր վշտով տեղեկացա իրանական նավթատարի վրա բռնկված հրդեհի հետևանքով մի քանի տասնյակ զոհերի ցավալի լուրի մասին:
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և խնդրում կարեկցանքի և սփոփանքի խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին:
Ընդունեք, խնդրեմ, խորին հարգանացս հավաստիքը»։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում