Պերմի դպրոցի ուսուցչուհին գիտակցության գալով առաջինը հարցրել է աշակերտների մասին
Պերմի դպրոցի 4-րդ բ դասարանի դասվար Նատալյա Շագուլինան դանակով զինված հարձակման ժամանակ 17 հարված է ստացել մարմնի տարբեր մասերում:
«Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, Պերմի շրջանի երեխաների իրավունքների պաշտպան Սվետլանա Դենիսովան հայտարարել է, որ ուսուցչուհին իսկական հերոս է:
«Նա հերոս է: Այսօր ուշքի գալով առաջինը հարցրեց. «Ինչպե՞ս են երեխաները»: Իսկ նրա վիճակը գնահատվում է ծանր: Բոլորս նրան մաղթում ենք արագ ապաքինում»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
Նրան պատրաստվում են երկրորդ անգամ վիրահատել, առաջին վիրահատությունից հետո նա կարողանում է ինքնուրույն շնչել:
Հիշեցնենք, որ քննության տվյալներով ծեծկռտուք է տեղի ունեցել դպրոցում սովորող ու շրջանավարտ աշակերտների միջև, հետո սկսել են գործի դնել դանակները: Կռվողներին փորձել են բաժանել չորրրոդ դասարանի աշակերտներն ու ուսուցչուհին, ինչի հետևանքով 15 մարդ է վիրավորվել: Որոշ ականատեսներ էլ պատմել են, որ դանակով զինված տղաները նպատակադրված հարձակվել են երեխաների և ուսուցչուհու վրա: