Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի գործարքը
Անգլիական երկու ակումբների՝ «Մանչեսթր Յունայթեդ»-ի ու «Արսենալ»-ի միջև ֆուտբոլիստների՝ Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակման գործարքը ձգձգվում է հայաստանցի խաղացողի գործակալ Մինո Ռայոլի պատճառով: Այդ մասին թվիթերյան իր էջում գրել է Calciomercato-ի լրագրող Մաթեո Պեդրոզին:
«Ռայոլան է դանդաղեցնում գործընթացը, ստիպելով, որ Մխիթարյանին «Արսենալ»-ում վճարեն այնքան, որքան վճարում են Սանչեսին: Ալեքսիսն արդեն համաձայնություն է տվել «Մանչեսթր Յունայթեդ»-ի հետ իր պայմանագրին, սակայն ստիպված է սպասել Ռայոլի որոշմանը»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Մխիթարյանի գործակալը հայտարարել էր, որ գործարքի որոշումը կախված է Մխիթարյանից:
Հարակից հրապարակումներ`
- Մխիթարյանը կտեղափոխվի «Արսենալ». Տիբո Վեզիրյան
- Գործակալ. Սանչեսի տեղափոխումը կախված է Մխիթարյանի որոշումից
- Ռուբեն Հայրապետյանը չի ցանկանում մտնել Մխիթարյանի ու Մոուրինյոյի աշխատանքային պրոցեսի մեջ
- Մոուրինյոն ներողություն է խնդրել Մխիթարյանից