Մշակույթ 15:10 17/01/2018 Աշխարհում

Սիրում եմ մի փոքր «չարչարել» հանդիսատեսին. Շարլ Ազնավուր

Նա Փարիզի Հաղթական կամարի հարևանությամբ գտնվող մի շքեղ հյուրանոցում է իջևանել: Հայազգի շանսոնյեն՝ Շարլ Ազնավուրն իր մոխրագույն կոստյումով փխրուն է թվում: Բոլորի համար լինելով կենսուրախ ու զվարճալի, ծանրակշիռ ու հուզառատ, Ազնավուրը գուցե հուշարձան է, սակայն ամենից առաջ՝ նա մարդ է: Ladepeche.fr կայքը ներկայացնում է հարցազրույց մեծանուն արտիստի հետ:

- Դուք սիրում եք կատակել բեմում…

- Ես անեկդոտներ չեմ պատմում, իմ կյանքից եմ խոսում: Լավ ապրելու համար մարդուն հումոր է պետք: Մի հրաժարվեք մանկության բառապաշարից և հայացքներից: Դուք պետք է ամեն բացվող օր աշխարհը նորովի բացահայտեք՝ մանկան աչքերով:

- Ինչու՞ որոշեցիք նորից շրջագայել:

- Ես երբեք կանգ չեմ առնում, որովհետև երջանիկ եմ բեմում և դեռ չեմ հոգնել շրջագայելուց: Երգն իմ աշխատանքն է, և այն ինձ դուր է գալիս: Ինձ դուր է գալիս իմ լսարանը, աշխատանքը, ինքնարտահայտումը: Աշխատանքն իմ ամենամեծ հաճույքն է:

- Դուք Ձեզ հաճախ եք կոչում արհեստավոր:

- Դա այն է, ինչ կա: Իմ տեքստերը գրված են միլիմետրերով: Մենք չենք կարող փոխել, օրինակ, ստորակետը: Չի կարելի ունենալ ֆրանսերենի նման հրաշալի գործիք և դրանով ինչ-որ հիանալի բան չստեղծել:

- Ինչպե՞ս դիմացաք Ջոնի Հոլիդեյի մահվան լուրին:

- Ես շատ տանջվեցի: Ես սգացել եմ հայկական ձևով. 40 օրվա ընթացքում մի շարք կանոններ եմ պահել, ինչպես, օրինակ, ալկոհոլից հրաժարվելը: Բայց իրականում ես քիչ եմ տեսել՝ ինչ կատարվեց նրա մահվան շուրջ՝ այն մարդկանց հետ, ովքեր պնդում էին, որ նրա լավագույն ընկերներն են:

- Ո՞ր տարիքում զգացիք, որ երգիչ եք դառնալու:

- Երգն իմ կյանք է մտել մորս հետ: Նա ֆրանսերեն հազիվ էր խոսում, բայց երգում էր կոմպոզիտոր Ռեյնալդո Հանի հեղինակած «Ծովից երկու քայլ այն կողմ» երգը:

- Դուք Ձեր կարիերան շատ վաղ եք սկսել՝ 9 տարեկանում:

- Այդ տարիքում ես չէի երգում, ես խաղում էի կատակերգություններում: Առաջին անգամ ես հայերեն բանաստեղծություն արտասանեցի և ծափերից հաճույք ստացա: Ես գիտեի փարիզյան երեք թե չորս թատրոնների ցուցապաստառները, մի անգամ ինձ առաջարկեցին օպերետում խաղալ: Ես պետք է երգեի, պարեի և կոմեդիա խաղայի: Ինձ տրվել էր մի հատված, որից ամաչում էի. ես ստիպված էի հագնել բալետի պարուհու զգեստ: Դա արվում էր՝ գումար խնայելու համար: Շոուի պրոդյուսերը այդքան ժլատ էր:

- Դուք հիշու՞մ եք Ձեր առաջին համերգը:

- Ես նյարդայնանում էի, բայց այլևս այդպես չի լինում:

- Ի՞նչ եք զգում հանդիսատեսի առաջ:

- Ինձ դուր է գալիս մի փոքր «չարչարել» նրան: Հանդիսատեսը վատ սովորություն ունի. ցանկանում է լսել միայն այն երգերը, որոնք գիտե: Եթե մենք հետևենք այդ ցանկությանը, նոր երգեր չենք գրի: Ես նրանց դրդում եմ լսել, քանի որ նորություններ եմ ներկայացնում, ինչպիսիք չեն եղել այն ժամանակ, երբ նոր էի սկսում: Ես հանդիսատեսին վերադարձնում եմ այն բանին, ինչից նրանք ցանկանում են փախչել:

- Այդուհանդերձ, Ձեր շատ «սև» երգեր հաջողություն են վայելում:

- Ինձ երգի բիզնեսը չի հետաքրքրում: Ես կցանկանայի, որ իմ երգերը հայտնի լինեն, այդ բառն ինձ դուր է գալիս, սակայն հայտնի լինեն այն առումով, որ վերաբերում են մարդկանց: Ես հաջողության հասնելու համար չեմ ստեղծագործում: Ես գնում եմ այնտեղ, ուր ցանկանում եմ, և երբեք չեմ փոխել իմ այս սկզբունքը: Հանդիսատեսը շուտ զգաց, որ այդպես է, իմ երգերից մի քանիսի ռադիոհեռարձակումն արգելված էր:

- Դուք Ձեր աշխատանքով լավ եք ապրել:

- Ես փողի նկատմամբ անտարբեր եմ: Ես չգիտեմ՝ որքան գումար ունեմ: Ես ուրախ եմ, որ երգն ինձ լավ է կերակրում, սակայն դա ուրիշ պատմություն է:

- Դուք հպարտանու՞մ եք նրանով, որ Ֆրանսիայի խորհրդանիշն եք:

- Այո, ինձ դուր է գալիս, երբ ինձ ասում են. «Ես ֆրանսերեն եմ սովորել, որ հասկանամ Ձեր երգերը»:

- Երգից բացի ի՞նչ նախասիրություններ ունեք:

- Ինձ դուր է գալիս լուսանկարչությունը՝ բոլոր առումներով: Ինձ հետաքրքրում են հուշարձանները, բացիկները, ես դրանք գնում եմ: Ես նախընտրում եմ տեսնել փողոցային տեսարաններ, երեխաների: Երբ ես գրում եմ՝ լուսանկարում եմ: Իմ մյուս կիրքն էլ շարժումն է:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}