Քաղաքական 10:47 17/01/2018 Հայաստան

Արդարամիտ թուրք պրոֆեսորը դատապարտում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը. Սասունյան

2017 թ. դեկտեմբերի 30-ին հանրածանոթ թուրք քաղաքագետ, լրագրող և գրող Չենգիզ Աքթարը հրապարակել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ անաչառ և կարեկցական հոդված:  «Անցյալի բռնության դիմակայումն ավելի մեծ բռնությամբ» խորագիրը կրող Աքթարի հոդվածը տեղադրված է Ahvalnews.com արտասահմանյան կայքէջում՝ թուրքական կառավարության ճնշող վարչակարգի հասանելիությունից դուրս։

Պրոֆ. Աքթարն իր հոդվածը սկսում է խիստ զգուշացմամբ թուրք ժխտողականներին. «Եթե մենք որպես հասարակություն, չենք առերեսվում մեր անցյալի զանգվածային հանցագործությանը, ինչպիսին 1915 թ. Հայոց ցեղասպանությունն է, և եթե պատշաճ փոխհատուցում չենք տալիս անմեղ զոհերի ժառանգներին, անպատժելիությունը կհետապնդի մեզ, և նույնիսկ ավելի մեծ չարիք կգա մեր գլխին։ Սա դարավոր բարոյական ծանր իրավիճակ է՝ շատ խոր արմատներով»։ Աքթարը պահանջում է ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչում, այլ ավելի կարևոր է՝ «փոխհատուցում»:

Պրոֆ. Աքթարը գտնում է, որ 1915 թվականից ի վեր Թուրքիայում տեղի ունեցած բոլոր չարիքների արմատը թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտումն է. «Հաշվի առնելով, որ Ցեղասպանությունն իր էությամբ զանգվածային հանցագործություն է, քան որևէ հասարակական, անհատական կամ հավաքական օրինազանցություն, կամ այսօրվա չդադարող չարիքները, և եթե հասարակական գիտակցությունը կարող է մարսել Ցեղասպանությունը, այն կարող է հեշտությամբ հանդուրժել ցանկացած անօրինականություն։ Այսպիսով, չարիքը չարիք է ծնում։ Մենք, որպես հասարակություն, մշտապես մերժել ենք անդրադառնալ 1915 թվականի իրադարձություններին՝ այդ մեղսագործությանը հետևած խախտումների պատճառով, որոնք ուղղակիորեն փոխկապակցված էին Ցեղասպանության անպատժելիության, ինչպես նաև կամավոր կամ պարտադրված խելագարության հետ»։

Իրականում, բռնությունը և անարդարությունը սովորական երևույթ են դարձել Թուրքիայում`կապված Հայոց ցեղասպանության զանգվածային հանցագործությունների հետ. «…Հավաքական խելագարությունը, հավաքական բռնությունը և հավաքական անառակությունը, որոնք պարտադրել են 1915 թ. հանցանքներից հետո, դարձել են մեր կենսակերպը։ Այժմ մենք անսահման բռնություն և անառակություն ունենք ամենուրեք, մեր տներում, զորանոցներում, աշխատավայրերում, հիվանդանոցներում, բոլոր ասպարեզներում, քաղաքականությունից մինչև լրատվամիջոցներ՝ մարդկանց, կենդանիների, բնության, քաղաքների, մշակույթի, ամեն ինչի դեմ։ Անօրենությունը, անպատժելիությունը, անարդարությունը և անտարբերությունը ևս ամենուրեք են»։

Աքթարը Հայոց ցեղասպանության ժխտումը նկարագրում է որպես Թուրքիայի վրա շարունակվող «անեծք», որը թուրքական հասարակության մեջ հանգեցրել է ներկայիս բազմաթիվ չարիքներին. «Որոշակի շիզոֆրենիա, որն ստիպում է անմիջապես մոռանալ և փորձել մյուսներին ևս ստիպել մոռանալ հասցված բռնությունը։ Սա ընդհանուր հիվանդություն է, որը գերազանցում է սովորական ամենօրյա քաղաքականության պատրանքը: Այնուամենայնիվ, անցյալի բռնությունների ճնշված հիշողությունները պահպանվում են հասարակության ենթագիտակցության մեջ՝ ավելի շատ բռնություն ստեղծելով, փորձելով մեր խելագարության սահմանները։ Այնպես որ փորձելով մոռանալ մի չարիքը՝ մենք նորն ենք ստեղծում… Միգուցե սա հասարակության անեծքն է, որը հրաժարվում է կամովին առերեսվել իր անցյալի բռնությանը՝ ակամա դիմակայելով ամենօրյա բռնությանը՝ իր բոլոր աղետաբեր հետևանքներով»։

Իր գթասիրտ մարդասիրական հոդվածի վերջում Աքթարը վերատեղադրում է մեկ այլ հզոր հոդված, որը նա գրել էր մինչև 2015 թվականը՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին, «Թարաֆ» թերթում, որը թուրքական իշխանությունները ջնջել են կայքէջից։

Իր ավելի վաղ հոդվածում պրոֆ. Աքթարը նաև ընդունում է, որ այսօր Թուրքիայում տեղի ունեցող չարիքները, թուրքական հասարակությանը պայմանավորված է Հայոց ցեղասպանության զոհերի անեծքներով. «Ով գիտի, մեզ հետապնդող բոլոր չարիքները, անվերջ զանգվածային սպանությունները և այս դժբախտություններից դուրս գալու մեր անկարողությունը, միգուցե պայմանավորված է դարավոր անեծքով և դարավոր ստով։ Ի՞նչ եք կարծում։ Սա, թերևս, հայերի, երեխաների, կանանց և տղամարդկանց նզովքն է, որոնք նահատակվեցին հառաչանքով և թաղվեցին առանց դագաղի։ Սա միգուցե մեր հոգիներում առաջացած փոթորիկներն են, որ ստեղծվել են դեռևս հոգեվարքում գտնվող ուրվականների՝ մեր բոլոր դժբախտ քաղաքացիների, ներառյալ հույների և սիրիացիների, իսկ հետագայում ալեվիների և քրդերի կողմից։ Հավանաբար, 1915 թվականից ի վեր կոտորածները, որոնք դեռևս հաշվի չեն առնվել և դրա համար մինչ օրս չվճարված գինն այժմ տարբեր տեղերում վճարում են մեր թոռները։ Անիծված ենք խլված, գողացված կյանքերի, թալանված տների, ավերված եկեղեցիների, բռնագրավված դպրոցների և բռնազավթված ունեցվածքի համար… «Թող Աստված տա այս ամենի համար վճարես քո գալիք բոլոր սերունդներով»… Արդյոք մենք վճարո՞ւմ ենք մինչ օրս արված ողջ անարդարության գինը։ Արդյոք փոխհատուցումը դրսևորվո՞ւմ է այն հոժարակամությամբ, որ չենք կարողանում առերեսվել մեր անցյալի մեղքերին կամ անբարեխիղճ ձևով, որ դարձել է մեր սովորությունը՝ անարդարության նկատմամբ մեր երկարատև հանդուրժողականության պատճառով։ Թվում է, թե մեր հասարակությունը մեկ դարի ընթացքում քայքայվել է՝ թարախակալելով ամբողջ շրջապատը»:

Երբ թուրք ղեկավարները ընդունեն իրենց նախնիների կատարած զանգվածային հանցագործությունները և հատուցեն դրանց համար, ինչպես պրոֆ. Աքթարն է առաջարկում, ապա միայն այդ ժամանակ Հայաստանն ու Թուրքիան կարող են նորմալ դիվանգիտական հարաբերություններ հաստատել, և միայն դրանից հետո նրանք կարող են անցյալը թողնել հետևում։ Թող Ալլահի օրհնությունը լինի այս արդարամիտ թուրքի և նրա աստվածային արդարության հետապնդման վրա…

Հարութ Սասունյան       
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:46
Լևոն Տեր-ՊԵտրոսյանի արձանը պետք է դրվեր ամեն գյուղում, մինչդեռ նա դարձավ դառը ատելության թիրախ. Ա. Գրիգորյան
«Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենը մեր քաղաքական կյանքի, մեր պատմության մեծագույն պարադոքսն է։ Միայն առաջին պատերազմում տարած հաղթանակը պետք է...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մարզերում տրանսպորտի ուղեվարձը կարող է բարձրանալ
«Հայաստանի  բազմաթիվ մարզերում դեռևս ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք, անձամբ մեր գնահատմամբ, բավարար վիճակում չեն գտնվում։...
Աղբյուր` Panorama.am
15:05
ԵՊՀ-ն մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. հայտերն ընդունվում են հունվարի 10-ից 20-ը
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը 2025 թ. փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը կազմակերպելու է 30 կրեդիտի միջոցով մանկավարժի...
Աղբյուր` Panorama.am
14:49
Աննա Հակոբյանն այսօր էլ Լևոն Զուրաբյանին է փրկում տգիտության ճիրաններից
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն այսդօր որոշել է կրթել ու տգիտության ճիրաններիղ փրկել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին։  Ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:48
«Համակարծիք եմ վարչապետի հետ». Դավիթ Խուդաթյանի պատասխանը՝ «գիտեի՞ք, որ ձեր հայրենի Արմավիրն այսուհետ Արևմտյան Հայաստան է» հարցին
«Այսուհետ չէ, դա Հայաստանի արևմտյան մասն է։ Իսկ ե՞րբ է եղել Հայաստանի արևելյան մասը, որ այսուհետ արևմտյան մասն է»,- ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:33
Ձկնորսական նավակում հայտնաբերվել է 92 կգ սիգ
Ջրային պարեկները, Սևանա լճի ափամերձ տարածքը սպասարկող ոստիկանության ստորաբաժանումներն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները...
Աղբյուր` Panorama.am
14:26
ՌԴ-ն կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Երևանի ու Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Կրեմլում կասկածում են, որ Հայաստանը կարող է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ
Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունում։ Ճեպազրույցում ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ադրբեջանի ֆшշիuտ նախագահի վերջին օրերի մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում. Դանիելյան
«Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի (միայն ռամիլ սաֆարովին հերոսացնելը լիարժեք բավարար ապացույց է) վերջին օրերին արտահայտած մտքերը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Հայաստանի իշխանությունները պետք է խելոք գնան նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված մեխանիզմների կիրառմանը. Մարուքյան
«Ես չեմ ուզում մոխիրը լցնենք գլխներիս, ասեն՝ վայ մեր մահը եկել է, ի՞նչ պետք է անենք»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութւոմ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Կստեղծվի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների պատկերազարդ թվային ցանկ
Արցախի Զբոսաշրջության և  մշակույթի զարգացման գործակալությունը  նախաձեռնել է նոր՝ թշնամի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:20
Շարունակել սահմանազատման գործընթացը, լուծել պահվող անձանց խնդիրը, լուծարել Մինսկի խումբը... Փաշինյանի առաջարկները
Կնքել «Խաղաղության պայմանագիր», փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, շարունակել սահմանազատման գործընթացը, ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
13:18
Հայրենազրկման պատմական փաստը ժխտելու փաշինյանական մտագալարումներին չենք անդրադառնալու, դրանով պետք է զբաղվեն առաջին հերթին հոգեբույժները, ապա իրավապահները. Հայկ Դեմոյան
««Արևմտյան Հայաստան» հասկացությունը մարգինալացնելու և արժեզրկելու, ձեռքի հետ նաև Հայոց ցեղասպանության ու հայրենազրկման...
Աղբյուր` Panorama.am
13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}