Դուք ասում եք՝ գնաճը սարսափելի է, ես ասում եմ՝ սարսափելի չէ. ՀՀ վարչապետ
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Շաքե Իսայանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց ՝ կառավարությունն այնքան քաղաքական հեռատեսություն չունե՞ր, որ ժամանակին կանխորոշեր սպասվող թանկացումները։
«Դեռևս ամիսներ առաջ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները հարց են բարձրացրել այն մասին, որ գնաճի տեմպերն անկառավարելի են։ Սակայն բազմաթիվ պաշտոնյաներ հայտարարեցին, որ նման խնդիր չկա։ Խնդիրն այնքա լրջացավ, որ դրան հետևեցին խորհրդակցությունները, իսկ մի քանի օր հետո էլ այդ թեմայով խոհրդարանական լսումներ են կազմակերպվելու»,- ասաց խորհրդարանականը։
Վարչապետ Կարեն Կարապետյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, նշեց, որ ամեն բան համեմատության մեջ է։ «ՀՀ պաշտոնական գնաճը 2.6 տոկոս է։ 6.7 տոկոս Վրաստանում է, 7.9 տոկոս՝ Ադրբեջանում։ Ինչ վերաբերում է վառելիքի թանկացմանը, բենզինը թանկացել է 20, գազը՝ 25 դրամով։ Լավ չէ, որ գազի գինը թանկացել է, բայց 190-220 դրամը նոր մարտահրավեր չէ շուկայում։ Ժամանակին մենք աշխատել ենք այս գներով։ Դիզելային վառելիքի ակցիզային հարկը մենք նվազեցրել ենք, կիրառում ենք ԱԱՀ։ Այս պահին դիզվառելիքի գինը որոշվում է հին ԱԱՀ-ով»,- ասաց նա։
Կարեն Կարապետյանը շեշտեց, տնտեսության որ բնագավառում բեռ տեսնեն, ծախսերը սուբսիդավորվելու են։ «Դուք ասում եք, թե գնաճը սարսափելի է, ես էլ ասում եմ՝ սարսափելի չէ։ Մենք ունենք 2.6 տոկոս գնաճ, երբ Վրաստանում 6.7 տոկոս է, Ադրբեջանում՝ 7.9 տոկոս։ Տարին կամփոփենք, մեր աճի տեմպերը լինելու են երեք երկրներից ամենաբարձրը»,- հավաստիացրեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Պետնախարար. Արցախում Էական գնաճ չի արձանագրվել՝ բացի նավթամթերքի շուկայից
- Ներկայումս գնաճի զսպմանն ուղղված քայլերն արդեն ուշացած են. տնտեսագետ
- Դիզելային վառելիքի, բենզինի և սեղմված գազի գնաճը պայմանավորված է հարկային փոփոխություններով. Շաբոյան
- Խորհրդարանը գնաճի հետ կապված լսումներ կանցկացնի
- Պիպոյան. Գնաճը խիստ բացասաբար է անդրադառնալու քաղաքացիների սնուցման ու առողջական վիճակի վրա
- Պետք է գնաճի տոկոսի չափով ինդեքսավորել աշխատավարձերը, նպաստները. Ատոմ Մարգարյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին