Կոնվերս Բանկը ներդրել է Converse mobile ծառայությունը
Կոնվերս Բանկը ներդրել է Converse mobile ծառայությունը, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած անկյունից, օրվա ցանկացած ժամի կառավարել հաշիվները՝ App Store-ից կամ Play Market-ից ներբեռնելով բջջային համապատասխան հավելվածը:
«Converse Mobile-ը բանկային հաշիվների կառավարման՝ օգտագործման տեսանկյունից շատ հարմար և պարզ համակարգ է: Այն ֆունկցիոնալ առումով առավելագույնս հարմարեցված է հաճախորդների պահանջներին: Միաժամանակ, աչքի է ընկնում անվտանգության բարձր մակարդակով»,-հայտնում են բանկից:
Converse Mobile-ով հաճախորդները կարող են կատարել ներբանկային, միջբանկային և միջազգային փոխանցումներ, կոմունալ, կոմունալ խմբային և ՃՈ տուգանքների վճարումներ, արտարժույթ փոխանակել, մարել վարկը, համալրել ավանդը և այլն:
«Ավանդաբար տեխնոլոգիական համարվող Կոնվերս Բանկը Հայաստանում հեռահար ծառայությունների մատուցման առաջատարերից է, որը պարբերաբար ներկայանում է թվային լուծումներ պահանջող ժամանակակից, տեխնոլոգիական առաջարկներով: Converse Mobile-ից բացի, Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում «Ինտերնետ Բանկինգ» համակարգը, «Վճարային պորտալ» ծառայությունը: Հեռահար ծառայությունների գործիքակազմը առաջիկայում նախատեսվում է համալրել նոր առաջարկներով»,-նշում են բանկից՝ հիշեցնելով, որ Կոնվերս Բանկը Ինտերնետ բանկինգ ու Մոբայլ բանկինգ ծառայություններ ներդրած առաջին հայաստանյան բանկն է:
Converse Mobile ծառայություն ֆիզիկական անձ հաճախորդներին տրամադրվելու է անվճար:
Մանրամասները՝ հղմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկի մասնաճյուղերը աշխատելու են նաև տոներին
- Ավանդական նախատոնական CASHBACK` Կոնվերս բանկից
- Կոնվերս Բանկ. Ֆինանսավորման համար տնտեսվարողներից գրավ չի պահանջվի
- ՀՎԷԷՀ-ն և Կոնվերս Բանկը համատեղ ծրագիր կիրականացնեն
- Կոնվերս Բանկը վերանայել է ոսկու գրավադրմամբ վարկավորման ակցիայի պայմանները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան