Կրթություն, գիտություն 10:30 17/01/2018 Հայաստան

«Թարմ գրված» ռեֆերատներն ու բուհերում դրանց դեմ պայքարը

Հեղինակ` Անուշ Թորոսյան

Կուրսային, ռեֆերատ, դիպլոմ, անգամ՝ մագիստրոսական թեզ պատվիրելու տարբերակները շատ են, գները՝ բազմազան: Նման ծառայություն են առաջարկում ինչպես «անհատ-ձեռներեցները», այնպես էլ՝ «հատուկ մասնագիտական» կայքերը: Ռեֆերատների 1 էջի արժեքը սկսվում է 300 դրամից, կուրսայիններինը՝ 400 դրամից, դիպլոմային աշխատանք կարելի է գնել՝ 1 էջը՝ 800 դրամից սկսած, մագիստրոսական թեզ՝ 1 էջը՝ 1000 դրամից սկսած: Պատրաստի աշխատանքների համար գործում են այլ գներ: Որոշ կայքերում, օրինակ, 56 էջանոց դիպլոմային աշխատանք կարելի է ձեռք բերել 15 000 դրամով, ոլորտն ու թեման նույնպես կարևոր դեր ունեն: Կան նաև կայքեր, որոնք առավել սրտաբաց են. անվճար տրամադրում են պատրաստի աշխատանքները:

Երևույթի դեմ պայքարելու լիազորություն ԿԳ նախարարությանը վերապահված չէ, դասախոսներն էլ ի վիճակի չեն այն արմատախիլ անելու: Իսկ դասախոսները կարողանու՞մ են արդյոք հասկանալ՝ ո՞ր աշխատանքն է ինքնուրույն, և ինչպե՞ս են արձագանքում «գնված» աշխատանքներին: Այս և այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց դասախոսների հետ:

Հովհաննես Հովհաննիսյանը, ով ներկայում դասախոսում է ԵՊՀ-ում և Հայաստանի ամերիկյան համալսարանում, դասախոսական աշխատանքի երկար տարիների փորձ ունի: Նա նշեց՝ պետհամալսարանում, օրինակ, ամբիոնն ունենում է հաստատված թեմաների ցանկ:
«Եթե ուսանողն ունենում է այլ հետաքրքրություններ, մեր ամբիոնը չի սահմանափակում ուսանողի հետաքրքրությունները, եթե թեման համապատասխանում է իր չափանիշներին, թույլ է տալիս, որ ուսանողն ընտրի: Այստեղ մի վտանգ կա, որ ուսանողները գալիս են արդեն գրած-պատրաստի, որևէ տեղից վերցված կուրսայինով կամ դիպլոմայինով, ասում՝ այս թեմայով եմ ուզում գրել: Այստեղ պետք է հասկանալ՝ ի՞նչ ուսանող է, կաշխատի՞ դրա վրա, թե՞ ոչ»,- ասաց նա:

Տարիների փորձառությունից ելնելով՝ Հովհաննիսյանը նշեց՝ կուրսայինները, դիպլոմայինները գիտական աշխատանքներ չեն, այլ պարզապես ուղեղի մարզման աշխատանք են, որ ուսանողներին ևս մեկ անգամ ինչ-որ թեմայի շուրջ խորանալու, կարդալու հնարավորություն են տալիս, բայց ինչ-որ նորություն չեն պարունակում: Այդ աշխատանքների մի մասն, ըստ դասախոսի, թարգմանություն է, մի մասը՝ արտագրություն, մի մասն էլ ուղղակի տարբեր տեսակի ծառայություններից են գնված: Հովհաննիսյանը նշեց՝ երբ ընդհանուր մակարդակը ցածր է լինում, այսինքն՝ մի հոգի չէ, ում կարող ես ստիպել, որ գնա, ինչ-որ նոր բան անի, հաճախ ստիպված ես լինում համակերպվել:
«Որոշակի խմբագրումներ, իհարկե, փորձում ես անել՝ որքան հնարավոր է, որքան ուսանողի ներուժը կների, առավելագույնը փորձում ես քամել իրենից, բայց որ ընդհանուր նայում ես կուրսի մակարդակին, սերնդի մակարդակին, փորձում ես նաև դրա մեջ տեղավորվել: Գուցե դա ինչ-որ առումով սխալ է, պետք է ավելի բարձր շեմ դնել, բայց դա էլ իր խնդիրներն է բերում»,- ասաց նա:

Ըստ Հովհաննիսյանի՝ իրականում պետք է փոխվեն այդ աշխատանքների թեմաները, որպեսզի չկրկնվեն, սակայն խոսել դրանց արդիականության մասին՝ դժվար է, քանի որ հաճախ ուսանողը արհեստականորեն ինչ-որ արդիականություն է ստեղծում՝ իրեն ներկայացված այդ պահանջն ապահովելու համար: Արդեն պատրաստի աշխատանքները հիմնականում արխիվացնում են ամբիոններում, իսկ որոշ ժամանակ անց, երբ ամբիոնի տարածքը ֆիզիկապես արդեն չի ներում, դրանք ուղղակի մակուլատուրա են դառնում:

Հարցին՝ արդյո՞ք չկա մտավախություն, որ գնված կուրսային-դիպլոմայիններ գրող ուսանողներով վաղը արտագրող գիտնականների սերունդ է ձևավորվելու՝ Հովհաննիսյանն արձագանեց. «Միանշանակ այդ ծառայությունները՝ ռեֆերատ, կուրսային վաճառող, պետք է փակվեն: Դրանք օրենքով պիտի փակվեն: Նախարարին էլ ենք այդ հարցը տվել, ասում է՝ լիազորություն չունեն, մտնում ես բուհ, տեսնում ես՝ այցեքարտեր են վաճառում: Քանի անգամ տարբեր դասախոսներով նրանց վռնդել ենք, բայց դրանով հարցը չի լուծվում, դրան պետք է պետական համակարգային մոտեցում ցուցաբերվի, նույնիսկ դեպք է եղել, որ ուսանողն իր դիպլոմայինը գտել է այդ վաճառվող աշխատանքների մեջ»։

Ըստ ԵՊՀ դասախոսի՝ լուծումը այդ աշխատանքների էլեկտրոնային բազայի ստեղծումն է, որից հետո արդեն հնարավոր կլինի խուսափել կրկնությունից կամ արտագրությունից. քաղաքակիրթ աշխարհն այս ձևով է գնում առաջ, պլագիատը հենց այս ձևով էլ բացահայտվում է:

Արևիկ Անափիոսյանը, ով դասավանդում է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում ու Ամերիկյան համալսարանում, նշեց, որ ընդհանրապես, երբ աշխատանքը տրվում է, դժվար է հասկանալ՝ ուսանողի՞ ձեռագիրն է, թե՞ ոչ, առավել ևս՝ եթե նրա առաջին աշխատանքներից է:
«Եթե պարբերաբար ինչ-որ աշխատանքներ ենք ուզում ուսանողներից, ավելի հնարավոր է լինում հասկանալ՝ իր ձեռագիրն է, թե ոչ: Նման դեպք եղել է անգամ Ամերիկյան համալսարանում, երբ զգացել ենք, որ իր ձեռագիրը չէ: Դա հասկանալու համակարգը հետևյալն է. ստուգում ենք՝ արդյո՞ք գրագողություն կա, թե՞ ոչ: Եթե վճարում են, ինչ-որ տեղից գնում են կամ ընկերն է օգնում, ավագ քույրը, բարեկամը, դասախոսը դա որևէ կերպ չի կարող գտնել, մենք միայն պլագիատ ենք ստուգում»,- ասաց նա:

Անափիոսյանի խոսքով՝ Ամերիկյան համալսարանում կա ծրագիր, որի միջոցով ուսանողները հանձնում են իրենց գրավորները, և որով ստուգում են, որ հանձնվող աշխատանքը գոնե 80 տոկոսով ինքնուրույն կատարված լինի: Պետական համալսարանում դա ստուգելն ավելի դժվար է: Ըստ դասախոսի՝ եթե աշխատանքները հայերենով են, պրակտիկորեն հնարավոր չէ կամ քիչ է հնարավոր ստուգել՝ գրագողություն է այն, թե ոչ. ստուգելու միակ տարբերակը google-ում փնտրելն է, այս տարբերակն էլ առավել գործուն է անգլերեն աշխատանքների դեպքում:

«Եթե հասկանանք, օրինակ, վերցրե՞լ են բարձր կուրսեցիներից, թե՞ ոչ, պետք է ունենանք բարձր կուրսեցիների գրավորների բազան: Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում, որտեղ դասավանդում եմ, այդ բազան կա, բայց, ասենք, ֆակուլտետներում դա սովորական դասախոսներին հասանելի չէ»,- ասաց նա:

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում թեմաների ընտրության պրակտիկան մի փոքր տարբերվում է համալսարանականից. Այստեղ ուսանողներն իրենք են գալիս, թեմաներ առաջարկում, ղեկավար ընտրում, սակայն մի շարք ֆակուլտետներում հիմնականում կան նախապես հաստատված թեմաներ, որոնք արդեն կցված են ղեկավարներին, գալիս են ուսանողները, այդ ցանկից ընտրում են իրենց թեմաները:

«Թեմաները հիմնականում արդիական չեն, կրկնվում են տարեցտարի, ամեն տարի նույն թեմաներով են գրում, գիտության զարգացման, արդիականության տեսակետից խոսք լինել անգամ չի կարող, որովհետև մեր գիտությունը չունի զարգացման ուղղություն՝ ոչ հումանիտար, ոչ գիտությունների բլոկում, որովհետև մենք չգիտենք՝ ՀՀ համար, օրինակ, միջուկային ինժեներներ պետ՞ք են, թե՞ ոչ, որևէ ռազմավարություն չունենք, հետևաբար՝ ով ինչ կարող է, դասախոսն ինչի ունակ է, այդ թեմաներն էլ անում են, իսկ օրինակ մեզ մոտ՝ կենտրոնում, քանի որ թեմաներն ուսանողներն են որոշում, նրանք անընդհատ հետաքրքրվում են, պրպտում են, այնքան հետաքրքիր թեմաներ են առաջարկում»,- ասաց նա:

Անափիոսյանը նշեց, որ տեղյակ է՝ ԵՊՀ-ում կար նախագիծ, որով ուզում էին նախկինում պաշտպանված աշխատությունները մուտքագրել էլեկտրոնային համակարգ, որով նաև կխուսափեին կրկնություններից, սակայն առայսօր այդ համակարգը ոչ դասախոսների, ոչ ուսանողների համար բաց չէ: ԵՊՀ դասախոսը նշեց, որ մտահոգիչ է՝ ինչու ոչ համալսարանները, ոչ լիազոր մարմինը որևէ գործունեություն չեն ծավալում՝ դրանք իսպառ արգելելու համար, քանի որ ոչ միայն կուրսայիններն են այդտեղ վաճառվում, այլև մագիստրոսական թեզեր ու թեկնածուական աշխատություններ:

«Եթե չեն սովորում՝ ինչ մեթոդով են հետազոտություն անելու, եթե թեմաները շարունակ կրկնվում են, տարբեր փոփոխություններ են լինում… Հիմա բոհը պահանջները փոխել է, էլ հումանիտար բլոկում գիտական նորույթ չի պահանջում, դա արհեստական ինչ-որ բանի էր բերում, գիտական նորույթի բացահայտումը բավական բարդ է, արդիականության մասին խոսելն ավելի հեշտ է: Այսինքն՝ պահանջներից էլ է գալիս՝ ինչպիսին են ԲՈՀ-ի պահանջները՝ թեկնածուական ատենախոսություններն ինչպիսին պետք է լինեն, դրանք այնպիսի միջավայր են ստեղծում, որոնք չեն նպաստում գիտության զարգացմանը»,- հավելեց նա:

Անափիոսյանի խոսքով՝ հանրակրթությունում ԿԳ նախարարությունը բավական մեծ ազդեցություն ունի, սակայն քանի որ կա բուհերի ինքնավարության պահանջը, նախարարությունն ավելի քիչ է ընդգրկված, միայն քաղաքականության մշակման գործունեությամբ է զբաղված. Նախարարությունը, սակայն, կարող է ինչ-որ կանոններ սահմանել, որոնցով բուհերը կփորձեն բուհերը խաղալ, բայց այնքան զգույշ պետք է լինեն, որ բուհերի ինքնավարությանը կամ ակադեմիական ազատությանը որևէ ձևով չփորձեն դիպչել:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:11
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Պեղումներ «Բաղաբերդում». բացահայտնվում են միջնադարյան թաքնված մշակութային շերտերը
ՀՀ Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում  հնագիտական աշխատանքներ են սկսվել։ Պեղումները իրականացնում է ԿԳՄՍՆ...
Աղբյուր` Panorama.am
15:56
ՄԻՊ. Պաշտպանը փաստաբաններին ներկայացրել է Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու բոլոր ռիսկերն ու հնարավոր հետևանքները
«Թե´ Մարդու իրավունքների պաշտպանը, թե´ աշխատակազմը գործընկերներին ներկայացրել են Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու...
Աղբյուր` Panorama.am
15:42
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները. «Հետք»
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները, պարզել են «The Insider»-ը և...
Աղբյուր` Panorama.am
15:40
Աբսուրդ է, հիմարությունը չեմ մեկնաբանի. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Հիմարություն է, ուղղակի զավեշտ է, որ մենք հիմա քննարկում ենք նման հարց»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
15:33
Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6...
Աղբյուր` Panorama.am
15:19
Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. Ֆրանսիայի դեապանի գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե...
Աղբյուր` Panorama.am
15:02
Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժիշկ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Երևանում Ալեք Մանուկյան փողոցում շարունակեցին տարածաշրջանին բնորոշ և...
Աղբյուր` Panorama.am
14:28
Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները և ընտրել նախագահ
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է 11-րդ գումարման պատգամավորների լիազորությունները և կառավարությունը հրաժարական է տվել։...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ինչո՞ւ է ՍԴ-ն մերժել փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ ներկայացրած դիմումի հիման վրա քննություն նշանակել
Սահմանադրական դատարանը մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ փաստաբանների հարկերի բարձրացման հարցով ՍԴ դիմումի հիման վրա քննություն նշանակել։ ՍԴ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կոսմետոլոգը դատի է տվել Ռոնալդուին
Կոսմետոլոգ Ռոշան Ռավինդրանը դատական հայց է ներկայացրել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ The Sun-ի հաղորդմամբ, մասնագետը դատարան է դիմել 40...
Աղբյուր` Panorama.am
13:35
2025-ին կսկսվեն նաև Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
13:28
2024 թ.-ին ավելացել է հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը՝ հասնելով 12%-ի. Աննա Մերգելյան
«Ի տարբերություն 1988թ-ի, երբ ընտրվեց  դեկտեմբերի 1-ի օրը, ներկայում մարդկությունը, բժշկագիտությունն ունի դեղորայք, որով կարողանում է...
Աղբյուր` Panorama.am
12:54
Մաhաgել է բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Ռուբեն Բեկյանը
«Մեզանից հեռացել է մեր ամբիոնի այցեքարտը, մեր ամբիոնը խորը իմաստով և գեղեցիկ հմայքով հարստացրած սյուներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
12:44
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն...
Աղբյուր` Panorama.am
12:38
«Ամենայն անկեղծությամբ». ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով...
Աղբյուր` Panorama.am
12:15
Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ինչ է ասում Գուրգեն Մահարին Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողքը զբաղեցնող Աննա Հակոբյանը իրենց խիստ պարտավորված էր երեկ զգացել․ բա թե՝ «պարզվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}