Նոր Նորքի «Երևան Սիթի»-ում կատարված սպանությունը բացահայտվել է
Այսօր Նոր Նորքում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետում անցած տարվա դեկտեմբերի 22-ին կատարված սպանությունը կատարելու կասկածանքով Երևանի Ծատուրյան փողոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 54-ամյա Ս. Վարդանյանը: Ոստիկանությունից հայտնում են, որ կասկածյալը ներկայացվել է նախաքննական մարմնին:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ շատապօգնության մեքենան Գայի պողոտայի շուկայից հիվանդանոց է տեղափոխել 60-ամյա տղամարդու դի՝ կտրած-ծակած վերքերով:
Դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել էին, որ մահացածը առևտրով էր զբաղվում: Նրան դանակահարել էր այդ պահին անձը չպարզված մոտ 50 տարեկան տղամարդ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը հրապարակել էր մի տեսագրություն, ուր երևում էր սպանության մեջ կասկածվող անձը: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում այսօր նա բերման է ենթարկվել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները