Որոշ մարդիկ հանապազօրյա հացի խնդիրը լուծելու համար վարկեր են վերցնում. Իվետա Տոնոյան
Թեև ՀՀ վարչապետը հայտարարում է, որ գնաճը սարսափելի չէ, սակայն որոշ մարդիկ կոմունալ վճարները մուծելու, Ամանորը նշելու և անգամ հանապազօրյա հացի խնդիրը լուծելու համար վարկեր են վերցնում։ ԱԺ-ում կառավարությնա հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Նա ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեց՝ այս ամբողջ ընթացքում հստակեցվե՞լ են առանձին տնտեսվարողների անուններ, որոնք իրենց գրպանը լցնելու համար հարստահարել են ժողովրդին։
Փոխվարչապետն իր հերթին նկատեց, որ թանկացումներն անցանկալի երևույթ են, սակայն որոշ ապրանքատեսակների մասով նկատվում է գների նվազում։
«Հավի մսի գինը նվազել է 22 տոկոսով, ձեթինը՝ 5 տոկոսով, բարձր կարգի ալյուրինը՝ 6 տոկոսով, ոսպինը՝ 37 տոկոսով, հնդկաձավարինը՝ 52 տոկոսով, թթվասերինը՝ 4 տոկոսով։ Ինչ վերաբերում է թանկացումները զսպելու վերաբերյալ ՀՀ նախագահի հանձնարարականներին, ապա կան գործողություններ, որոնք պետք է անմիջապես կատարվեն, և գործողություններ, որոնք մշակվում են առավել երկար ժամանակի համար»,- ասաց նա։
Անդրադառնալով դիզվառելիքի շուկայի թանկացումներին՝ Վաչե Գաբրիելյանը շեշտեց, որ բոլոր ԱԳԼՃԿ-ներում մոնիթորինգ է անցկացվել։ Միայն 7-ում գազի գինը 210-ի փոխարեն եղել է 220 դրամ։ Այժմ այդ խախտումները վերացվել են, գինը՝ սահմանվել 210 դրամ, ինչպես մնացած բոլոր գազալցակայաններում։
Հարակից հրապարակումներ`
- Սեղմած գազի թանկացումն ամենամեծ ազդեցությունն է ունենալու սպառողական զամբյուղի վրա. տնտեսագետ
- Սերժ Սարգսյան. Պետք է մտածենք, թե ինչպես պետք է մեղմենք թանկացման հետևանքները
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա