Բաքվի ջարդերը պետք է որակվեն ցեղասպան գործողություններ. Աշոտ Մելքոնյան
Միջազգային կառույցները Սումգայիթի և Բաքվի ջարդերը պետք է որակեն ցեղասպան գործողություններ, քանի որ այդ հանցագործությունները տեղի են ունեցել ազգային-էթնիկ հողի վրա։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։
«Քանի որ 1988 թվականի փետրվարի վերջին Սումգայիթում հայ ժողովրդի նկատմամբ տեղի ունեցած անմարդկային գործողություններն իրենց բնույթով համապատասխանում են ՄԱԿ-ի՝ 1948 թվականի դեկտեմբերի 9-ի ցաղասպանության վերաբերյալ կոնվենցիային, դրանք պետք է որակել ցեղասպանություն։ Այն, ինչ տեղի է ունեցել Սումգայիթում, կարելի է լիովին ձևակերպել որպես էթնիկ զտում, ինչպես Կոսովոյի դեպքերն աշխարհն ընդունեց որպես էթնիկ հողի վրա կատարված հանցագործություն։
Անշուշտ, Բաքվի և Սումգայիթի դեպքերը ցեղասպանություն անվանելուց և 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն այդ իմաստով չնսեմացնելու տեսանկյունից այդ դեպքերը կարելի է որակել որպես էթնիկ զտում և ցեղասպանական գործողություններ»,- ասաց մեր զրուցակիցը։
Աշոտ Մելքոնյանն ընդգծեց, որ ի տարբերություն Սումգայիքի ջադերի, Բաքվի ջարդերը զուգորդվում էին նաև քաղաքական հանգամանքներով։
«Բաքվի ջարդերն իշխանության համար պայքարի բնույթ էին կրում, որովհետև 1990 թվականի հունվարին այնտեղ Խորհրդային իշխանությունը տապալելու խնդիր էր դրված։ Հունվարի13-ին սկսված Բաքվի ջարդերն իրենց հիմքում ունեին նաև էթնիկ զտման դրդապատճառներ»,- նշեց պատմաբանը։
Անդրադառնալով Բաքվի և Սումգայիթի ջարդերը միջազգային ատյանների կողմից պաշտոնապես ճանաչելու գործընթացին՝ Աշոտ Մելքոնյանը նշեց, որ այս առումով մենք շատ ենք ուշացել։ Միջազգային ատյաններ դիմելու ճիշտ ժամանակը, ըստ նրա, 1992 թվականն էր, երբ նույն տարվա մարտի 2-ից Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ։
«Մենք այն ժամանակ պետք է դիմեինք միջազգային դատարան, խնդիրն ուսումնասիրեինք։ Մեր իրավաբանները պետք է աշխատեին այդ ուղղությամբ։ Սակայն հիմա էլ ուշ չէ՝ Բաքվի և Սումգայիթի ջարդերի միջազգային ճանաչման ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Միայն թե անհրաժեշտ է միջազգային իրավուքնի մասնագետների հետ համատեղ մանրակրկիտ կերպով ուսումասիրել ընթացակարգը, որպեսզի միջազգային դատարան մուտք գործելիս դժվարություններ չծագեն»,- ամփոփեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը։
Աշոտ Մելքոնյանը շեշտեց, որ իր ղեկավարած ինստիտուտն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ներգրավվել նմանօրինակ գործընթացներում, ինչպես որ ներգրավված է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացներում։
Հարակից հրապարակումներ`
- Սումգայիթը ուսումնասիրվելու մեծ անհրաժեշտություն դեռ ունի. Մարինա Գրիգորյան
- Արցախի ԱԺ-ը կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել Սումգայիթի հայ բնակչության զանգվածային ջարդերը
- Սումգայիթի ջարդերը եղել են զգուշացում ամբողջ հայության համար. Ալավերդյան
- Հոգեբանն ու սոցիոլոգը՝ սումգայիթյան ջարդերի մասին
- «Սումգայիթը» դարձավ Ադրբեջանի կողմից Թուրքիայից ժառանգած քաղաքականության դրսևորում. Մ.Գրիգորյան
- Լարիսա Ալավերդյանը՝ Բաքվի ջարդերի մասին
- Սումգայիթի զոհերի հարազատները մեր երկրում չունեն սոցիալական հատուկ պաշտպանվածություն. Լարիսա Ալավերդյան
- Ադամ Շիֆ. Սումգայիթյան ջարդերը պատահականություն չէին
- «Սումգայիթում եղել է ցեղասպանություն, որը լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի կոնվենցիայի պարզաբանմանը»
- Մ.Գրիգորյան. «Սումգայիթյան ողբերգությունը ականատեսների վկայություններով» գրքաշարի 2-րդ հատորը հզոր հարված է ադրբեջանական քարոզչությանը
- «Սումգայիթյան ոճրագործությունը շատ լավ պատրաստված էր պետական մարմինների կողմից» (տեսանյութ)
- ԱՄՆ կոնգրեսականը դատապարտել է Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի հայկական ջարդերը
- Լ. Ալավերդյան. Սումգայիթյան ջարդերի շուրջ անհրաժեշտ է փաթեթ կազմել
- Բաքվի ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Բաթումում
- Սումգայիթում ոստիկանությունն առանց բացատրության տանջանքների է ենթարկել հավատացյալների
- «Սովորական ցեղասպանություն» նախագծի հերթական աշխատանքը նվիրված է լինելու Բաքվի ջարդերի 25-րդ տարելիցին
- «Ադրբեջանն ու Թուրքիան ժխտում են Սումգայիթի ու Հայոց ցեղասպանությունները` հանցագործությունը հավերժացնելու համար»
- Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում իրականացվելու են մի շարք միջոցառումներ
- «Սովորական ցեղասպանություն» նախագիծ. պատրաստվում է ֆիլմ «Oղակ» (Կոլցո) գործողության 20-ամյակի կապակցությամբ
- Քաղաքագետ. «Սովորական Ցեղասպանություն» ֆիլմաշարը` «ադրբեջանցիներին ձեռք մեկնելու և սովորեցնելու մի փորձ է»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը