ՄԱԿ. Սիրիայում ռազմական գործողությունների ակտիվացումը ավերիչ հետևանքներ կունենա
Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների ակտիվացումը հանգեցրել է խաղաղ բնակչության շրջանում մեծ թվով զոհերի: Չընդհատվող կրակահերթերի հետևանքով ՄԱԿ-ի կառույցներն ու գրծընկերները չեն կարողանում մարդասիրական օգնություն հասցնել կարիքավորներին:
ՄԱԿ-ի պաշտոնական էջի փոխանցմամբ, բռնությունների սրացումը, որն արտահայտված է ռազմական գործողություններով, Սիրիայի ողջ բնակչության համար ավերիչ հետևանքներ կունենա:
«Հալեպում, Իդլիբում, Դամասկոսում բռնությունների ոչ վաղ ալիքը հանգեցրել է այն բանին, որ հարյուրավոր մարդիկ են վիրավորել ու զոհվել, այդ թվում կանայք ու երեխաներ»,-ասված է կազմակերպության էջում:
Ըստ աղբյուրի, վերջին շաբաթներին ակտիվացած ռազմական գործողությունների հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տներն ու փրկություն գտնել փախուստի մեջ: Խաթարվել է բժշկական հաստատությունների աշխատանքը:
ՄԱԿ-ը բոլոր կողմերին հիշեցնում է քաղաքացիական անձանց պաշտպանության պարտականության մասին:
Հարակից հրապարակումներ`
- Դամասկոսը խոստացել է հարվածել Սիրիայի օդային տարածք ներխուժած թուրքական կործանիչներին
- Լուրջ սրացումներ Սիրիայի հյուսիսում՝ պայմանավորված քրդական գործոնով
- Թուրքիան պատրաստվում է սիրիացի քրդերին հարվածել օդից
- Սիրիական բանակը Հալեպի հարևանությամբ 44 գյուղ է ազատագրել
- Սիրիացի զինվորականները 6 բնակավայր են ազատագրել Համա նահանգում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին