Նադիա Մուրադը շնորհակալություն է հայտնել Հայաստանի խորհրդարանին
Եզդի ակտիվիստ, իրավապաշտպան Նադիա Մուրադը շնորհակալություն է հայտնել Հայաստանի խորհրդարանին եզդիների ցեղասպանության դատապարտման օրինագիծն ընդունելու համար: Ն. Մուրադը դա պատմական պահ է որակել:
«Ողջունում եմ այդ կարևոր քայլը, հատկապես այն հանագամնքը, որ որոշում կայացնողը մի երկիր է, որ տուժել է ցեղասպանության հետևանքով: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ժողովրդին ու խորհրդարանում նրանց ներկայացուցիչներին: Ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր է ինձ ու շատ մարդկանց համար»,-ասել է նա՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով օրինագծի հեղինակներին ու դրա ընդունմանն աջակցողներին:
Panorama.am-ի հետ զրույցում ահաբեկիչներից փրկված Մուրադը պատմել էր. «2014-ին ԴԱԻՇ-ը եկավ Իրաքի եզդիական տարածք` ոչնչացնելու եզդիներին, քանի որ նրանց համարում էր տարածք, դիրք չունեցող, անհավատ ժողովուրդ: Նրանք ցանկանում են ոչնչացնել նրանց տղամարդկանց, գերեվարել կանանց: Ես ինքս եզդի աղջիկ եմ Շանգալից»:
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին քվեարկության դրվեց «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014թ. իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» նախագիծը։ Այն ԱԺ-ն ընդունեց 91 կողմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Խորհրդարանն ընդունեց եզդիների ցեղասպանության դատապարտման օրինագիծը
- Շանգալի հարավում 11 զանգվածային գերեզման է հայտնաբերվել
- Սախարովի մրցանակին են արժանացել ԻՊ գերությունից փախած Նադիա Մուրադը և Լամիյե Աջի Բաշարը
- ԵԽԽՎ Վացլավ Հավելի մրցանակին արժանացավ ԻԼԻՊ-ից փախած եզդի Նադիա Մուրադը
- Ամալ Քլունին կպաշտպանի եզդի կնոջ՝ Նադիա Մուրադի շահերը
- Ես նրանց ձայնն եմ. ԴԱԻՇ ահաբեկիչներից փախած աղջիկը Երևանում է
- Օղակաձև զբոսայգում հուշարձանը նվիրված է Շանգալի զոհերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան