Պրոբացիոն ծառայության շահառուներին օգնում են կրթության և զբաղվածության հարցերում
ՀՀ պրոբացիոն ծառայությունը համագործակցում է մի շարք գերատեսչությունների հետ: Հունվարի 19-ին Պրոբացիոն ծառայության մեկուկես տարվա աշխատանքն ամփոփելիս այս մասին նշեց ՀՀ պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը:
Նա նշեց, որ իրենք փորձում են նախ հասկանալ՝ անձը ինչ խնդիրներ ունի, ինչի վրա է պետք կոնկրետ թիրախավորված աշխատել: Այս ամենից հետո կազմվում է վերահսկողության պլան, նշվում են միջամտությունները, թե ինչ պետք է արվի, եթե տվյալ անձն ունի կրթության խնդիրներ, ուղղորդում են այն մարմնին, որտեղ անձը կարող է գնալ ու կրթական իր խնդիրները լուծել:
Նավասարդյանի խոսքով՝ իրենք համագործակցում են թե բուհերի, թե միջին մասնագիտական հաստատությունների, ինչպես նաև Կրթության և գիտության նախարարության հետ, եթե մարդն ունի զբաղվածության խնդիր, համագործակցում են սոցապնախարարության հետ:
«Այդ ընթացքում մենք իրականացնում ենք վերահսկողություն՝ փորձելով նրանց հետ բերել դեպի հասարակություն: Այն, որ անձը պիտակավորվում է, որ դատապարտյալ է, իր համար մեր հասարակությունում դեռևս բարդություն առաջացնում է, բայց երբ մենք ենք ուղղորդում զբաղվածության կենտրոններ, փորձում ենք բացատրել, որ նրանք պետք է աշխատանք գտնեն և կարողանան վերաինտեգրվել հասարակությունում»,- ասաց նա:
Հայաստանում փորձնական ներդրված պրոբացիոն ծառայությունն ունի 3090 շահառու, նրանք, ըստ Նավասարդյանի, դատապարտյալ են դառնում, երբ դատարանը նրանց նկատմամբ վճիռ է կայացնում, ու իրենք հայտնվում են պրոբացիոն ծառայությունում: Վերջիններս ոչ մեծ և միջին հանցագործություններ կատարած անձինք են, որոնց դեպքում պետությունը հարմար է գտել, որ ՔԿՀ-ում չկրեն իրենց պատիժը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին