Պրոբացիոն ծառայության նպատակը անձի վերասոցիալականացումն է. Սուրեն Քրմոյան
Պրոբացիայի ծառայության ներդրման վերջնական նպատակը շահառուների շրջանում կրկնահանցագործության ռիսկի նվազեցումն է: Հունվարի 18-ին Երևանում «Պրոբացիայի ծառայության առաջին տարվա գործունեության արդյունքները, խնդիրները և հեռանկարները» թեմայով քննարկմանը այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
«Մեկուկես տարի առաջ մենք առաջին անգամ փորձարկեցինք պրոբացիայի ծառայությունը: Այս ծառայության փորձարկմամբ ՀՀ կառավարությունն ամրագրեց և հաստատեց վերականգնողական արդարադատության համակարգերի ներդրումը, սա նշանակում է, որ պատժի նպատակներին մենք ակնկալում ենք հասնել ոչ միայն անձին ազատազրկման մեջ պահելով, այլև նրան վերասոցիալականացնելով ու պատիժն իրականացնելով՝ առանց ազատությունից զրկելու»,- ասաց նա՝ նշելով, որ շատ կարևոր ու սկզբունքային փոփոխություն է կատարվել:
Քրմոյանի խոսքով՝ անձի պատժի իրականացման հիմնական նպատակ է դիտարկում անձի վերասոցիալականացումը, իսկ սա նշանակում է, որ զուգահեռ կամ որպես հիմնական նպատակ փորձել են վերհանել այն բոլոր ռիսկերն ու պահանջները, որ ունի անձը, ինչպես նաև բոլոր ռիսկերն ու նախապայմանները, որոնք նպաստել են հանցագործություն կատարելու համար: Այս ամենի արդյունքում, ըստ Քրմոյանի, պետք է փորձել ճիշտ թիրախավորված աշխատանք կատարել անհատապես՝ յուրաքանչյուր անձի հետ:
«Փորձելու ենք պայմանական վաղաժակմետ ազատման ինստիտուտը դարձնել ավելի պրոֆեսիոնալ: Հուսով եմ, որ մենք կհասնենք նրան, որ շահառուների շրջանում կրկնահանցագործության ռիսկը էապես կնվազի»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Պրոբացիոն ծառայողների թիվը հասցնելու ենք մոտավորապես 220-ի. Դավիթ Հարությունյան
- Պրոբացիոն ծառայությունում կա կադրերի պակաս. արդարադատության նախարար
- Փաստաբանների պալատում քննիչներին ու փաստաբաններին ներկայացվել է պրոբացիոն ծառայության առանձանահատկությունները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան