ՓՊ անդամները ցանկանում են հանդիպել ԱԺ նախագահին
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահը գրություն է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ փաստաբանների պալատի խորհրդի նախագահի և անդամների հետ հանդիպում կազմակերպելու համար: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ՓՊ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
«Փաստաբանների պալատի խորհրդի անդամները ցանկանում են քննարկման առարկա դարձնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանք կիրառելու իրավակարգավորման հետ կապված հարցը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ավելի քան 600 փաստաբաններ միացել են հայտարարությանը, որով անթույլատրելի են համարում դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորումը:
Հարակից հրապարակումներ`
- Վարազդատ Հարոյան. «Հաճելի էր լինել թիմի ավագը»
- Զոհրաբյանն առաջարկում է դատական օրենսգրքից հանել փաստաբանի և դատախազի նկատմամբ տուգանք նշանակելու կարգավորումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան