ՌԴ դատախազությունը կստուգի դպրոց դանակներ տանել ցանկացող տղայի կյանքի պայմանները
Մոսկվայի հարավ-արևմտյան վարչական շրջանի դատախազությունը ստուգում է կազմակերպել այն բանից հետո, երբ գիմնազիայի աշակերտը փորձել է ուսումնական հաստատություն դանակներ և արգելված այլ իրեր տանել։ Դատախազները պետք է գնահատեն դպրոցականի կյանքի և դաստիարակության պայմանները, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դպրոցի անվտանգության աշխատակիցը ոստիկանություն էր կանչել այն բանից հետո, երբ 11-րդ դասարանցի աշակերտը փորձել էր դպրոց մի քանի դանակ և շշով բենզին բերել։
Բացի նշվածներից՝ աշակերտը փորձել է դպրոց տանել որսորդական փամփուշտ, մետաղական գնդիկներ, պտուտակահանների հավաքածու, պարան, լարեր և երկու տուփ լուցկի։
Հարակից հրապարակումներ`
- Պերմի դպրոցի ուսուցչուհին գիտակցության գալով առաջինը հարցրել է աշակերտների մասին
- Պերմի դպրոցում վիրավորված աշակերտներից մեկը հայ է
- Պերմի դպրոցում տուժածների թիվը հասել է 15-ի