ԱՄՆ սենատոր․ «Հարկ կլինի վերանայել Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին»
ԱՄՆ Սենատոր Բեն Սասեն Թուրքիային ուղղված քննադատություններ է հնչեցրել։ «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, սենտորը ելույթ է ունեցել Ամերիկյան ձեռնարկատիրական ինստիտուտում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ։
Վաշինգտոնյան կոնֆերանսում քննարկման է դրվել միջազգային իրավապաշտպան «Freedom Hose» կազմակերպության տարեկան զեկույցը։ Թուրքիայում անազատությունների թեմային հատուկ անդրադարձ կատարած Սասեն հիշեցրել է, որ այս տարի Թուրքիան առաջին անգամ «Freedom House»-ի զեկույցում ընդգրկվել է «անազատ» երկրների ցանկում։
Սենատորի բնութագրմամբ՝ Թուրքիան ազատությունների հարցում «գլխիվայր շուռ է եկել»։
«Նախագահ Էրդողանն օգտագործեց Թուրքիայի սահմանին ընթացող պատերազմն ու ձախողված հեղաշրջումը, որպեսզի ավելի ընդլայնի և սաստկացնի ողջ քաղաքական կյանքի վրա իր վերահսկողությունը։ Նա սահմանափակել է իր երկրում՝ իշխանական կառույցներից դուրս մնացած մյուս ազատության ջատագովների գործունեության ոլորտը», - ասել է Սասեն։
Ամերիկացի սենատորը անդրադարձել է նաև Թուրքիայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնման նախաձեռնությանը․
«Եթե Էրդողանն ավարտին հասցնի ռուսական հրթիռային համակարգերի գնման գործընթացը, հարկ կլինի վերանայման դնել Թուրքիայի՝ ՆԱՏՕ անդամ լինելու հարցը»,- ընդգծել է նա։
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական հարցի վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան