Մենք պետք է մեկ անգամ ֆունդամենտալ այդ խնդիրը լուծենք. Վարչապետը՝ գույքահարկի պարտքերի մասին
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կուտակված գույքահարկի, հողի հարկի, ինչպես նաև այլ ապառքների խնդրի վերաբերյալ հանձնարարական տվեց։
Նրա խոսքով՝ տեղական ինքնակառավարման ոլորտում, Պետական եկամուտների կոմիտեում, ինչպես նաև այլ ոլորտներում կուտակվել են իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների պարտավորություններ: «Հաշվի առնելով, որ այդ ապառքների, տույժերի և տուգանքների հավաքագրման խնդիրները, չնայած նախկինում կատարված միջոցառումների, ամբողջական լուծում չեն ստացել, հարկավոր է մշակել համակարգային մոտեցում, որի արդյունքում հնարավոր կլինի լուծել կուտակված պարտավորությունների խնդիրը և կանխել հետագայում նման ծավալի ձևավորումը»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը Տարածքային կառավարման և զարգացման, Գյուղատնտեսության, Ֆինանսների նախարարներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին և ՀՀ մարզպետներին հանձնարարեց մեկամյսա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գույքահարկի, հողի հարկի, ապառքների և այլ պարտադիր վճարների մասով գոյացած պարտավորությունների մարման, լուծման մեխանիզմների, ինչպես նաև նման պարտավորությունների չկատարման համար ներկայումս գործող օրենսդրական կարգավորումների հստակեցման և նման դեպքերի կանխարգելման վերաբերյալ առաջարկություններ:
«Մենք պետք է մեկ անգամ ֆունդամենտալ այդ խնդիրը լուծենք, մաքրենք և մաքուր էջից սկսենք: Որևէ խնդիր չկա դա բեռ դարձնել, ունենք տարիներով կուտակված նախկին պարտքեր, մենք առաջարկելու ենք ճկուն մեխանիզմներ, որպեսզի այս տույժ ու տուգանքներն էլ անընդհատ չգան և վերջում դառնան անլուծելի խնդիր: Այդ իսկ պատճառով այստեղ պետք է շատ հաշվարկված, տրամաբանական և գուցեև համարձակ առաջարկություն տրվի»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում