Ավտովթարից տուժածները զինծառայողներ չեն
Այսօր առավոտյան Սիսիան-Շաքի ավտոճանապարհին բախվել են զինվորականներ տեղափոխող «ЗИЛ-131» մակնիշի և «ВАЗ 2107» մակնիշի մեքենաները: ԱԻՆ-ից հայտնում են, վթարի հետևանքով զոհվել է երկու մարդ:
«ВАЗ 2107» մակնիշի մեքենայի ուղևոր՝ 1957 թ. ծնված Մ. Հ.-ը տեղում մահացել է, իսկ վարորդը և ուղևոր՝ 1971 թ. ծնված Է. Հ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սիսիանի ԲԿ, որտեղ վարորդ Ա․Հ.-ը գիտակցության չգալով մահացել է, իսկ Է. Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր»,-հայտնում են ԱԻՆ-ից:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Panorama.am-ին հայտնեց, որ վթարի հետևանքով զինծառայողներ չեն տուժել:
Հարակից հրապարակումներ`
- Վթարի ենթարկված զինծառայողը կտեղափոխվի Երևան
- Քննչական կոմիտե. Վթարի հետևանքով մահացած 19-ամյա երիտասարդը զինծառայող է
- «Ուրալ»-ով վթարի ենթարկված զինծառայողներից մեկի վիճակը ծանր է
- Զինվորներ տեղափոխող «Ուրալը» վթարի է ենթարկվել, երկու զինծառայողի տեղափոխում են Երևան. Արծրուն Հովհաննիսյան
- Վթարի ենթարկված զինծառայողի դեմքին կան ջնջխված վերքեր, ստացել է կոտրվածքներ
- Ավտոմեքենան շրջվել է. Ձորից դուրս է բերվել կապիտան Վ. Մարգարյանի դին
- Վթարի ենթարկված զինծառայողներից երկուսը դեռ վերակենդանացման բաժանմունքում են
- Վթարի ենթարկված զինծառայողը մահացել է
- Նոր մանրամասներ վթարի ենթարկված զինվորական «Ուրալ»-ի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան