Փոփոխություններ՝ Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմում
Իրանի արտաքին գերատեսչության համակարգում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում փոխվել է նաև արտգործնախարարության ղեկավար կազմը: Արտգործնախարար Զարիֆն ԱԳՆ-ի աշխատակազմին է ներկայացրել է իր նոր տեղակալներին և խորհրդականներին: Ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Արմեն Իսրայելյանն ու մանրամասնել, որ նախկինում Իրանի ԱԳ նախարարի երեք տեղակալներից յուրաքանչյուրը մի տարածաշրջան էր համակարգում: Այժմ դրանք համակարգելու է քաղաքական հարցերով տեղակալը, այդ պաշտոնում նշանակվել է Սեյյեդ Աբբաս Արաղչին:
Կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում առանձնացվել է տնտեսական հարցերով փոխնախարարի պաշտոնը, որը վերապահվել է ներկայում Հնդկաստանում ԻԻՀ դեսպան Ղոլամռեզա Անսարիին, իսկ Ղոլամհոսեյն Դեհղանին և Հոսեյն Փանահի Ազարը համապատասխանաբար նշանակվել են իրավական և միջազգային հարցերով և խորհրդարանի և իրանցիների հարցերով տեղակալներ, Մորթեզա Սարմադին էլ կլինի Զարիֆի մյուս տեղակալը: ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնը կրկին վերապահվել է Բահրամ Ղասեմիին, որը միաժամանակ կղեկավարի նաև Հանրային դիվանագիտության կենտրոնը:
Մոհամմադ Քազեմ Սաջադ Փուրն էլ նշանակվել է ԱԳՆ միջազգային և քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար:
Հոսեյն Ջաբերի Անսարին նշանակվել է ԱԳ նախարարի քաղաքական հատուկ հարցերով ավագ օգնական, իսկ Հասան Ղաշղավին՝ խորհրդական:
Իրանագետի փոխանցմամբ, վերոնշյալ անձինք իրենց պարտականություններին կանցնեն փետրվարի 21-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին