Հրաձիգները պատրաստվում են Մյունխենի միջազգային մրցաշարին
Հրաձգության Հայաստանի տարիքային հավաքականները մրցաշրջան 2018-ը կմեկնարկեն Մյունխենի միջազգային մրցաշարով: ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ այս օրերին հրաձիգները մարզումներ են անցկացնում Երևանում.
«Մեր հիմնական նպատակն է Եվրոպայի առաջնությանն ընդառաջ լավ մարզավիճակ և փորձ ձեռք բերել: Այս տարի աշխարհամասի առաջնությունը հատկապես կարևոր է մեր պատանիների համար, քանի որ խաղարկվելու են Բուենոս Այրեսի ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:
Մյունխենում ատրճանակ զենքաձևում Հայաստանը կներկայացնի միայն մեկ հրաձիգ՝ Բենիկ Խլղաթյանը, իսկ հրացան զենքաձևում՝ Հրաչ Բաբայանը, Հայկ Բաբայանը, Նարեկ Ադամյանը, Մարիամ Միքայելյանն ու Ալլա Պողոսյանը:
Մրցաշարը կկայանա հունվարի 24-ից 27-ը: