Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորված հայ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
Տավուշի մարզի Կոթի-Բարեկամավան շրջանի մարտական դիրքում նախօրեին ադրբեջանական կողմից արձակված կրակոցի հետևանքով վիրավորված զինծառայող Ադիբեկ Միկոյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ զինծառայողը երեկվանից Մուրացան հոսպիտալում է։
«Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից երեկ տեղափոխվել է Մուրացան, կյանքին վտանգ չի սպառնում, այս պահին հիվանդասենյակում է»,- ասաց Հովհաննիսյանը։
Ճշտող հարցին, թե ինչո՞ւ դեպքի մասին ՊՆ-ն երեկ չէր հայտնել՝ մամուլի խոսնակն ասաց. «Եթե որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, չենք հայտնում տվյալները»։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում