Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի վիճակի մասին
Դերասան Արմեն Ջիգարխանյանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը պատմել է դերասանի հոսպիտալացման պատճառների մասին։
«Արմեն Բորիսովիչը հիմա հիվանդանոցում է։ Նա վիրուսով է վարակվել, որը հիմա տարածված է, այս ֆոնի վրա որոշակի խնդիրներ կան, և նրա հիվանդությունների խմբի համար մենք վախենում ենք, որ կարող են լինել որոշակի բարդություններ»,- ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ որոշում է ընդունվել, որ ավելի լավ կլինի նա մնա բժիշկների խնամքի տակ։
«Կարծում եմ ամենաշատը մեկ շաբաթ կմնա»,- նշել է Սողոմոնյանը։
Նա հավելել է, որ խոսել է բժիշկների հետ, և նրանք հայտնել են, որ ոչ մի սարսափելի բան չկա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին