Աղվան Վարդանյանը երազում է մշակույթի նախարար դառնալ. «Ժամանակ»
Քանի որ ապրիլին ընդամենը 2.5 ամիս է մնացել, և հենց ապրիլին է տեղի ունենալու նոր կառավարության ձևավորումը, որոշ մարդիկ փորձում են իրենց համար տեղ ապահովել այս կառավարության կազմում, իսկ որոշներն էլ ձգտում են չկորցնել այն, ինչ ունեն այս պահին․
«Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ նախկին նախարար և ներկայիս պատգամավոր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը երազում է մշակույթի նախարար դառնալու մասին։
«Ասում են՝ Աղվան Վարդանյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակվելուց և մի որոշ ժամանակ աշխատելուց հետո մտերմիկ շրջապատում խոսելով նախարարի աշխատանքի մասին՝ ասել է. «Նախարարը մի այնպիսի պաշտոն է, որ ինչին կպնում ես, փող է դուրս գալիս։ Նույնիսկ սեղանիդ փոշին, որ ուզում ես թևով սրբես, գետնին թափես, հավաքում ես՝ վերջում տեսնում ես մի կապ կանաչ է, ու գետնին լցնելու տեղը գցում ես դարակդ»»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները