2017թ. պետական բյուջեն թերակատարվել է. «Ժողովուրդ»
«2017թ. պետական բյուջեն թերակատարվել է. իշխանություններին այդպես էլ չհաջողվեց ապահովել նախատեսված ցուցանիշները: Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:
«Ըստ ՊԵԿ-ի` 2017թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջե հավաքագրված հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են 1 տրիլիոն 156.4 հազար դրամ, ինչը 7.2 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Սակայն նախատեսված էր, որ 2017թ. բյուջեի հարկային եկամուտներն ու պետական տուրքերը ճշգրտված պլանի համաձայն` պետք է կազմեին 1 տրիլիոն 200.7 մլրդ դրամ:
Համենայն դեպս, Կ. Կարապետյանի կառավարությունն իր պաշտոնավարման սկզբում էյֆորիայի մեջ էր, և 2016թ. դեկտեմբերին որոշել էր ճշգրտումներ մտցնել ու բարձրացնել նշաձողերը` այդպես հարկային եկամուտները 1 տրիլիոն 135 մլրդ դրամից դարձնելով 1 տրիլիոն 200.7 մլրդ: Ու, փաստորեն, նախորդ տարի կառավարությունը չկարողացավ ապահովել իր իսկ սահմանած ցուցանիշը»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները