Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է
Դերասան Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է Մոսկվայի իր թատրոնից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է բժշկական աղբյուրը։
«Շտապ օգնությունն Արմեն Ջիգարխանյանին իր թատրոնից հոսպիտալացրել է Պիրոգովսկայա հիվանդանոց՝ հիպերտոնիկ ճգնաժամ ախտորոշմամբ:
Բժիշկները նաև կասկածում են նևրալգիա, և որ արտիստը վարակվել է վիրուսով»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի խոսքով՝ արտիստի մոտ ընդհանուր թուլություն է նկատվում, բայց նա գիտակից վիճակում է:
Հարակից հրապարակումներ`
- Ջիգարխանյանի նախկին կնոջը մեղադրում են անձնական կյանքի գաղտնիության իրավունքը խախտելու համար
- Ջիգարխանյանի երիտասարդ կինը նրան ցանկացել է «երկար ու տանջալի մահ»
- Արմեն Ջիգարխանյանը պաշտոնապես ամուսնալուծվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան