Գեղասահքի ԵԱ. Սլավիկ Հայրապետյանը զբաղեցրել է 14-րդ տեղը կարճ ծրագրում
Մոսկվայում մեկնարկած գեղասահքի Եվրոպայի առաջնությունում այսօր կարճ ծրագրով հանդես են եկել տղամարդիկ:
ՀԱՕԿ լրատվականը գրում է. «Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը փայլուն է հանդես եկավ և 36 մարզիկների մեջ զբաղեցրեց 14-րդ տեղը, ինչը լավագույն արդյունքն է նրա կարիերայում:
Մեր գեղասահորդը վաստակած 69.49 միավորով անհատական ռեկորդ սահմանեց: Հայրապետյանը 24 լավագույն մարզիկների մեջ հաղթահարեց որակավորման փուլը եւ հունվարի 19-ին հանդես կգա կամավոր ծրագրով:
Կարճ ծրագրի արդյունքով ուժեղագույնների եռյակը կազմում են՝ Խավիեր Ֆերնանդեսը (Իսպանիա, 103.82), Դմիտրի Ալիեւը (ՌԴ, 91.33), Դենիս Վասիլեւը (Լատվիա, 85.11)»: