Դամասկոսը խոստացել է հարվածել Սիրիայի օդային տարածք ներխուժած թուրքական կործանիչներին
Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միքդադը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը կհարվածեն Սիրիայի օդային տարածք ներխուժած թուրքական կործանիչներին։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։
Նման հայտարարություն դիվանագետն արել է այն բանից հետո, երբ Անկարան հայտարարել է Սիրիայի հյուիսում քրդերի դեմ գործողություններ սկսելու մտադրության մասին։
Միքդադի խոսքով, Դամասկոսը թուրքական զինուժի յուրաքանչյուր հարձակում կընկալի որպես ագրեսիվ գործողություն և միջազգային օրենսդրության խախտում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան