Թուրքիան կենտրոնացրել է իր զինված ուժերը Սիրիայի սահմանին
Թուրքիայի Գլխավոր շտաբը հրաման է տարածել՝ Սիրիայի հետ սահմանին զինված ուժերի բարձր պատրաստականության բերելու մասին: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
Թուրքական ծայրամասային Հաթայի նահանգի սահմանամերձ շրջաններում կուտակված են տանկերը: Այս որոշումը պայմանավորված է նրանով, որ սիրիական Աֆրին քաղաքում քրդերը շարունակում են սպառնալ Թուրքիայի ազգային անվտանգությանը: Աֆրինի տարածքում ռազմական գործողության իրականացման հարցը դեռևս բաց է մնում:
Նախօրեին Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ նշվել է, որ Անկարան թույլ չի տա սիրիական տարածքում՝ սահմանի մոտ՝ ստեղծվի մի տարածք, որը կվերահսկի «Քուրդիստանի աշխատանքային կուսակցություն» ահաբեկչական խմբավորումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան