«Ելք» դաշինքի երթ-ակցիան մեկնարկել է
«Ելք» դաշինքի երթ-բողոքի ակցիան մեկնարկել է: «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք հաշվարկել են՝ ինչ քայլեր են ձեռնարկելու երթին մասնակցողների թե առավելագույն, և թե նվազագույն թվի դեպքում:
«Չկա դեպք, որ մենք անելիք չունենանք: Հասկանում ենք, որ թանկացումները ողջ տարով են, դրանք ժողովուրդը հատկապես սուր է զգալու մարտի-ապրիլին»,- ասաց նա: Սարգսյանը նշեց, որ երթի մասնակիցների թիվը վերջում կարող է կտրուկ ավելանալ:
Հարցին՝ ինչ քայլեր են անելու, արդյո՞ք նստացույցի կդիմեն, նա պատասխանեց՝ երբ լինի հանրային այնպիսի մասնակցություն՝ այնպիսի էներգետիկա,յով որ կհասկանանք՝ ի զորու են այդպիսի քայլերով խնդիր լուծելու, կդիմեն այդ քայլին:
«Թանկացումների դեմ պայքարը պայքար է թանկացնողների դեմ: Մենք ուժեղ ենք, երբ միասնական ենք: Մենք՝ «Ելք» դաշինքը, ազնիվ ենք, ու դա անում ենք երկրի բարեկեցության համար, ոչ թե՝ այն բանի համար, որ հետո մեզ քվե տաք»,- ասաց նա:
Սարգսյանը նշեց՝ հարկային փոփոխությունները վնասում են նախ և առաջ՝ մաքուր աշխատողներին: Նա ընդգծեց՝ այսօր Հայաստանում 50 և ավելի տոկոս ստվեր կա: Սարգսյանի խոսքով՝ տնտեսությունը պետք է ազատականացվի, սակայն այսօր ստվերում աշխատողին թողած գնում են մաքուր դաշտում խաղացողի դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին