Եվս մեկ ձերբակալված՝ Ալավերդիում սպանության գործով
Ալավերդի քաղաքի բնակիչ Կ.Փիրուզյանի սպանության գործով նախօրեին ձերբակալվել է ևս մեկ անձ՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելու կասկածանքով։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ վերջինիս պատկանող առևտրի սրահում հայտնաբերվել է նաև պայթուցիկ նյութ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ քրգործի շրջանակներում մեկ անձ կալանավորվել է՝ Կ.Փիրուզյանի սպանության մեղադրանքով, ևս 4-ը՝ ձերբակալվել՝ քրեական օրենսգրքով նախատեսված տարբեր ենթադրյալ հանցագործություններ կատարելու կասկածանքներով։
Գործի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Ալավերդիում կատարված սպանության փաստով ձերբակալվել է հանցավոր խմբավորման ղեկավարը
- Ալավերդիում սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա