Արմեն Սարգսյանը լիովին ունակ է կատարելու ներկայացուցչական պարտականությունները. քաղաքագետ
Մայդորֆյան բանակցությունների ձախողումից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության կարգավորմամբ չի զբաղվում, ընդամենը զբաղվում է հակամարտության մենեջմենթով: ՄԽ գործողությունները լոկ ջանքեր են սահմանին էսկալացիա, բռնություններ թույլ չտալու ուղղությամբ: Եկկողմ հանդիպումներներն այս գործընթացի շարունակությունն են: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով, հակամարտությա կարգավորման ուղղությամբ առաջիկայում լուրջ քայլեր չարժե ակնկալել: «Արցախյան հակամարտությունն այն փուլում չէ, որ նման փոփոխություններ հնարավոր լինեն: Հայկական և ադրբեջանական կողմերը շատ հեռու են միմյանցից: Կարծում եմ՝ մոտակա տարիներին վիճակը կմնա անփոփոխ: Ադրբեջանը կարգավորման ոլորտում ակտիվացման փոխարեն կակտիվանա սահմանային գործողություններում»,- տեսակետ հայտնեց բանախոսը:
Անդրադառնալով ՀՀ նոր նախագահի ընտրության և խորհրդարանական կառավարման համակարգի անցում կատարլու թեմային՝ քաղաքագետը նկատեց, որ ապրիլը ոչ թե գործընթացի ավարտն է, այլ միայն սկիզբը:
«Ինչ վերաբերվում է նախագահի ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանին, ապա նա լիովին ունակ է կատարելու ներկայացուցչական պարտականությունները: Նա բավական փորձառու է, քաղաքականության մեջ վաղուց է: Իսկ թե այլ տեսակի հավակնություններ կցուցաբերի, թե ոչ, կապրենք, կտեսնենք»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ինչ վերաբերում է այս տարի Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին՝ քաղաքագետը շեշտեց, որ այս անգամ ևս անակնկալներ չեն գրանցվի: «Արդյունքները կարելի է նախօրոք գուշակել, եթե, իհարկե, չնախատեսված բան տեղի չունենան»,- ասաց քաղաքագետը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին