Հասարակություն 12:33 19/01/2018 Հայաստան

Հայաստանում հիմնականում «բողոքում են» մեծ քթերից

Հայաստանում տարեցտարի ավելանում է էսթետիկ վիրահատությունների դիմողների քանակը, դրան նպաստում է Հայաստանում էսթետիկ վիրահատությունների բավական բարձր որակը և գների մատչելիությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց Էրեբունի ԲԿ պլաստիկ վիրաբույժ Էդգար Հայրապետյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում առաջին տեղում քթի պլաստիկան է, իսկ միջազգային վիճակագրությամբ՝ առաջին տեղում կրծքի պլաստիկան է, որից հետո քթի վիրահատությունը, լիպոսակցիան և այլն:

«Յուրաքանչյուր ոլորտում, բնականաբար, գոյություն ունեն բարդություններ, սակայն քանի որ էսթետիկ վիրահատությունները հիմնականում գեղեցկացնելու, բարելավելու նպատակին են ուղղված, ցանկալի է բարդություններից խուսափելը»,- ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ այդ բարդությունները մահացու չեն, սակայն արտաքին տեսքի խաթարման հետևանքով ցանկալի չեն:

Նրա խոսքով՝ էսթետիկ վիրահատությունների դիմում են սոմատիկ առողջ պացիենտները:

Հայաստանում գնային առումով մատչելի են պլաստիկ վիրահատությունները, հարևան Վրաստանի հետ համեմատելիս տարբերությունը շատ չէ, սակայն ՌԴ և ԱՄՆ համեմատ՝ նկատելի տարբերություն կա:

Հայաստանում պլաստիկ միջամտությունների դիմողների մեծ մասը կանայք են, տղամարդկանց թիվը ևս տարեցտարի ավելանում է, ընդ որում՝ երիտասարդներինը, սակայն վերջերս բժիշկին 70 տարեկան տղամարդ է դիմել կոպերի պլաստիկայի համար: Դա հաճելիորեն զարմացրել է բժիշկին, պլաստիկ միջամտությունը կատարվել է:

Խոսելով վիրահատական բարդությունների ու հետևանքների մասին, երբ ստիպված են լինում կրկին վիրահատության դիմել, Հայրապետյանը նշեց, որ վիրաբույժ չեն ծնվում, դառնում են: Յուրաքանչյուր վիրաբույժ ունենում է իր սխալները, չկա վիրաբույժ, ով ասի՝ միշտ լավ եմ վիրահատել, միշտ ինձ մոտ ստացվել է: Հայաստանում տարեցտարի զարգանում է նաև բժշկական տուրիզմը, այս առումով պահանջարկված է ստոմատոլոգիան, էսթետիկ վիրաբուժությունը:

«Քթի վիրահատությունը անձամբ ես կատարում եմ միայն ընդհանուր անզգայացման պայմաններում, բայց եթե փոքր շտկումներ են պետք, կարելի է նաև տեղային անզգայացմամբ անել: Կան դեպքեր էլ, երբ հակացուցված է ընդհանուր անզգայացումը: Տեղային անզգայացմամբ պետք է կատարել հիմնականում փոքր շտկումները»,- ասաց նա:

Խոսելով քթի՝ ոչ վիրահատական պլաստիկայի մասին՝ Հայրապետյանը նշեց, որ պետք է լինի ցուցում, եթե կա ցուցում, կարելի է ներարկման միջոցով քթի արտաքին տեսքի ուղղում կատարել, դա կարելի է անվանել փոքր գործողություն, բայց ոչ՝ վիրահատություն: Այս միջամտության ազդեցությունը երկարաժամկետ չէ՝ վեց ամսից մինչև մեկ տարի, սակայն այն բավական մատչելի է:

Բժիշկը նշեց՝ պացիենտին հաճախ թվում է՝ քիթը առանձին հատված է, մինչդեռ պետք է հաշվի առնել դեմքի կառուցվածքը, դեմքի չափը, բերում են փոքր քթի նկար, ասում են՝ այս քիթն եմ ուզում:

Պացիենտին ադեկվատ պետք է բացատրել՝ ինչ սպասելիքներ, ինչ ակնկալիքներ պետք է ունենան. այս հարցում նրանց օգնում է մոդելավորումը, որով մոտավոր պատկեր են ստանում՝ ինչպիսին է լինելու արդյունքը:

Հայրապետյանի խոսքով՝ պլաստիկ միջամտությունների շնորհիվ պացիենտները հաճախ կոմպլեքսներից են ազատվում: «Շատ են ասում՝ քիթը վիրահատեց, ամուսնացավ, կամ գալիս են ծնողները, ասում՝ դե բալես, քիթդ վիրահատի, էս տարի ամուսնացի: Սա չի նշանակում՝ քիթը վիրահատեց, աշխարհի գեղեցկուհին դարձավ, պարզապես ինքնագնահատականն է բարձրանում»,- ասաց նա:

Հարցին՝ լինու՞մ են դեպքեր, երբ ակնհայտորեն որևէ պլաստիկ միջամտության կարիք չունեցող պացիենտներ են իրենց դիմում, Հայրապետյանն արձագանքեց. «Եթե մարդը գալիս է բժշկի մոտ, արդեն խնդիր ունի, տեսնում ես՝ քիթը նորմալ է, բայց ունի հոգեկան խնդիր, մտածելակերպի խնդիր, չի համակերպվում իր արտաքին տեսքի հետ»: Այս դեպքում երբեմն փորձում են գոնե մի փոքր միջամտություն անել, որ հիվանդի ինքնագնահատականը փոխվի: Պլաստիկ վիրաբույժներին դիմելիս շատ հաճախ են գալիս՝ հայ և արտասահմանյան աստղերի նկարները ձեռքներին: «Ինչքան աստղեր կան, բոլորի նկարները բերում են, նույնիսկ ում նկարը չէի տեսել, տեսա, սովորեցի»,- նշեց բժիշկը:

Կրծքի պլաստիկ վիրահատության հետևանքով առաջացած բարդություններից խոսելով՝ Հայրապետյանը նշեց՝ կրծքագեղձ, վիրահատություն, իմպլանտների օգտագործում, սրանք բժշկական ոլորտում երևի ամենից շատ ուսումնասիրված թեմաներից են, հսկա ֆիրմաները, որ իմպլանտ են արտադրում, իրենց հետաքրքրում է՝ արդյոք կարող են խնդիրներ առաջանալ: Բժիշկը վստահեցրեց՝ իմպլանտների հետևանքով օնկոլոգիական խնդիրներ չեն առաջանում, կարելի է նաև կերակրել երեխաներին: 

Հայրապետյանը նշեց, որ իրենց դիմում են ոչ միայն էսթետիկ խնդիրներ լուծելու համար, պլաստիկ վիրաբուժությունը և միկրովիրաբուժությունը կողք կողքի քայլող մասնագիտություններ են: Դիմում են անդամահատված վերջույթների դեպքում, ուռուցքներից հետո դեֆեկտների լրացումներ են արվում, սա բավական ծավալուն ոլորտ է:

Թե աշխարհի երկրների շարքում պլաստիկ վիրահատությունների թվով Հայաստանը որ տեղում է՝ վիճակագրություն չկա, բայց բժիշկը նշեց՝ եթե հաշվի առնենք Հաւյաստանի բնակչության և կատարվող վիրահատությունների քանակը, երևի թե աշխարհի մակարդակով մենք կլինենք տասնյակում:

Կատարվում են նաև հասակի բարձրացման վիրահատություններ, դա կատարում են համապատասխան մասնագետները, Հայաստանում ևս նման վիրահատություն է կատարվում, դրա շնորհիվ հնարավոր է հասակն ավելացնել մինչև 10 սմ, եթե ոչ ավել:

Պլաստիկ վիրաբույժի՝ Էդգար Հայրապետյանի օգնական Հարություն Հարությունյանը նշեց, որ հասարակության մոտ առաջին հայացքից «պլաստիկա» բառը ասոցացնում են արհեստական նյութերի հետ, սակայն այն հունարեն նշանակում է ստեղծել, սարքել, ձևավորել: Կրծքագեղձի առաջին պլաստիկ վիրահատությունը կատարվել է 1800-ականներին՝ վերականգնողական նպատակներով, կրծքագեղձի ուռուցք ունեցող, վիրահատված մի կնոջ մոտ: Նա մեջքին ճարպային գոյացություն է ունեցել, վիրաբույժը այն փոխպատվաստել է, ստացել կրծքագեղձ: 70 տարի հետո նոր հայտնաբերել են սիլիկոնային իմպլանտանտը, որ մինչ օրս օգտագործվում է կրծքագեղձի պլաստիկայի մեջ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:50
Սուրեն Պապիկյանը քիչ առաջ բացահայտ ստեց. «Փաստինֆո»
«Սուրեն Պապիկյանը քիչ առաջ մամուլի ասուլիսում  բացահայտ ստեց. նա հայտարարեց, թե 2020 թվականին ստորագրված հուշագիրը, որով հայկական...
Աղբյուր` Panorama.am
16:48
Հայտնի է Վենետիկի միջազգային բիենալեում Հայաստանը ներկայացնող նախագիծը
Վենետիկի Ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին մասնակցելու համար ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր մրցույթ հայաստանյան տաղավարը ներկայացնող...
Աղբյուր` Panorama.am
16:39
Կարասինը՝ Երևանի քայլերի մասին. Ազարտը քաղաքականության մեջ հաճախ բերում է անսպասելի արդյունքների
Երևանի ակտիվությունն այլ երկրների հետ համագործակցության տարբեր փաստաթղթեր ստորագրելու հարցում կարող է բարդ հետևանքներ ունենալ Հայաստանի և նրա...
Աղբյուր` Panorama.am
16:35
Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
«Երևանի քաղաքապետարանը հերթական անգամ ապացուցեց, որ իր համար քաղաքացիների իրավունքներն ու շահերը բացարձակապես կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:28
2024 թվականը շատ կարևոր և ԶՈւ-ի զարգացման համար բարենպաստ տարի էր. Սուրեն Պապիկյան
«2024 թվականը շատ կարևոր և Զիմված ուժերի զարգացման համար բարենպաստ տարի էր, այն նաև ԶՈւ-երի համար հնարավորություն էր, որպեսզի կարողանան...
Աղբյուր` Panorama.am
16:21
Մտահոգություններ՝ էյֆորիայի փոխարեն. Սուրենյանց
Հունվարի 14-ին Վաշինգտոնում, ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
15:54
Արդյո՞ք Նիկոլի կառավարությունը, աշխարհաքաղաքական հակասությունների վրա կառուցված հերթական ստրատեգիական սուտը չի հորինել՞ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Նիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ 1. Օպերատիվ ստեր- դրանք...
Աղբյուր` Panorama.am
15:44
Ի՞նչ է նախադիաբետը
Նախադիաբետը այն վիճակն է, երբ արյան մեջ գլյուկոզի միջանկյալ ցուցանիշը գերազանցում է նորմը, սակայն բավարար չէ «2-րդ տիպի շաքարային...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները
Հարկադիր կատարման ոլորտի շարունակական թվայնացման արդյունքում` քաղաքացիների համար լրամշակվել և ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝...
Աղբյուր` Panorama.am
15:34
Հարց ԿԲ-ին, ԹելՍել-ն արդյոք ունի՞ լիցենզիա տոմս վաճառելու համար. Մարության
Երևանի նախկին  քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հրապարակային կերպով հարց ուղղեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին՝ հետաքրքրվելով, ԹելՍել...
Աղբյուր` Panorama.am
15:10
Զուրաբյան. Երևանի քաղաքապետարանը պետք է սուբսիդավորի տրանսպորտն ու չթանկացնի ուղեվարձը
«Տրանսպորտը Երևան քաղաքի տնտեսության արյունն է, քաղաքային իշխանությունը պետք է տրամադրի դոտացիա, որպեսզի ուղեվարձը...
Աղբյուր` Panorama.am
15:05
90 հազար անապահով ընտանիքների թիվն իջեցրել ենք 30 հազարով. Նարեկ Մկրտչյան
«Բոլոր այն մարդիկ, որոնք աշխատունակ են, գտնվում են այնպիսի ընտանիքներում, որտեղ իրենց խնամառության ներքո չկան հաշմանդամություն ունեցող...
Աղբյուր` Panorama.am
14:54
Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց
Համացանցի «Facebook», «Telegram» և սոցիալական այլ հարթակներում տարածվում են «Գումարի փոխանակում ֆանտաստիկ...
Աղբյուր` Panorama.am
14:47
Մահացել է Լալա Մնեյանը
Մահացել է ժողովրդական վարպետ, թաղիքագործ Լալա Մնեյանը։ Գույժն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա ամուսինը՝ Հայաստանի ժողովրդական վարպետ...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ճանապարհը տեսչական մարմնին դիմելն է. Նախարարը՝ աշխատավարձեր չվճարելու դեպքերի մասին
«Մենք աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնին օրենսդրությամբ տվել ենք լիազորություն՝ ամբողջությամբ վերահսկելու Աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
14:06
Հայկ Մարության. Բացարձակ որևէ հաշվարկ չկա տրանսպորտի թանկացման տակ դրած
«Հանրային տրասնպորտի տոմսային միասնական համակարգին մենք դեմ չենք։ Դա պետք է գումարները ստվերից դուրս բերելու համար, ինչպես նաև տվյալների...
Աղբյուր` Panorama.am
14:02
Երևանի ավագանու որոշման պատճառով՝ սուրճի ապարատների բիզնեսը փակման եզրին է. ակցիա՝ ԱԺ դիմաց
Ազգային ժողովի մոտ են հավաքվել Երևանում սուրճի ապարատների գործունեությամբ զբաղվող անհատ ձեռներեցները։ Երևանի ավագանու որոշմամբ, 2025 թվականից...
Աղբյուր` Panorama.am
13:34
Մեսրոպ Առաքելյան. Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում
«Բալանսավորված քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից մեկը օտարերկրյա ներդրումներն են»,-արձագանքելով Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
13:21
Հրդեհ Չարենցավան քաղաքում
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hունվարի 15-ին, ժամը 09:41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
13:18
440 բռնագաղթած արդեն ստացել է բնակարանի հավաստագիր, իսկ ապրիլից նարնց աջակցությունն համընդհանուր չի լինի. Նարեկ Մկրտչյան
«Մենք 2023 թվականից հայտարարել էինք, որ ԼՂ-ից բռնագաղթածներին մեր աջակցության ծրագերրը լինելու են կարճաժամկետ, միջնաժամկետ և...
Աղբյուր` Panorama.am
13:09
Առողջական վիճակի հետ կապված նոր պահանջներ ոստիկան դառնալու համար
Առողջական վիճակի հետ կապված նոր պահանջներ ոստիկան դառնալու համար՝ 1․ Թերապևտիկ հիվանդություններ Թոքերի տուբերկուլոզի հոդվածում կատարված...
Աղբյուր` Panorama.am
12:58
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ «2025թ. հունվարի 12-ին...
Աղբյուր` Panorama.am
12:51
Օդի ջերմաստիճանը հունվարի 16-ին կբարձրանա 3-5 աստիճանով
Երևանում հունվարի 15-ի ցերեկը, 16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Հունվարի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում...
Աղբյուր` Panorama.am
12:33
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հունվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։...
Աղբյուր` Panorama.am
12:30
Փաշինյան. Հայաստանի կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին
«Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային...
Աղբյուր` Panorama.am
12:22
Գագիկ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին. Մենք մեր ձեռքով ռիսկի տակ ենք դնում մեր ընտանիքների, մեր երեխաների նորմալ կյանքը
«Վերջին օրերի զարգացումները ստիպում են ինձ՝ իմ մտորումներով բաց կիսվել հայրենակիցներիս հետ։ Ես հանդես եմ գալիս որպես մարդ, որն իր ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Ոսկանյան. Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը
«Ուղղակի հիշեցնեմ, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների պիղծ ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթված հատվածում...
Աղբյուր` Panorama.am
11:52
Կաթնամթերքի դարակաշարերի գունավորում նախատեսող երկու անգամ հետաձգված նախագիծը վերջապես ընդգրկվեց ԱԺ օրակարգ
«Հիմնական նպատակն այն է, որ առևտրի կետերում և առևտուր իրականացնելու վայրերում կաթնամթերքի դարակաշարերը ներկված լինեն կանաչ, եթե մթերքը չի...
Աղբյուր` Panorama.am
11:44
Մի՞թե արցախցին չէր ուզում իր հայրենիքում ապրել, մենք բանակցություններից չենք հրաժարվել. Վահրամ Բալայան
«Մենք բանակցություններից չենք հրաժարվել։ Մի՞թե արցախցին չէր ուզում իր հայրենիքում ապրել, նպատակադրված ուզում էր անպայման իր ունեցվածքից,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}