ՄԻՊ ներկայացուցիչներն առանձազրույցներ են ունեցել Ա. Բիլյանի, Ս. Բարսեղյանի, Հ.Հարությունյանի և Ա. Խանդոյանի հետ
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նախօրեին «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում առանձազրույցներ են ունեցել Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Հովհաննես Հարությունյանի և Արայիկ Խանդոյանի հետ:
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ այցերի ընթացքում ստուգվել են նրանց առողջական վիճակի ապահովման հարցն ու բժշկական փաստաթղթերը:
Սմբատ Բարսեղյանը հացադուլից դուրս գալուց հետո սնունդ ընդունում է նշանակված համապատասխան սննդակարգով, որը ստուգվել է նաև Պաշտպանի աշխատակազմի մասնագետի կողմից: Նա գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում, ինքնազգացողությունը բավարար է:
Արայիկ Խանդոյանի հետ առանձնազրույցի ընթացքում պարզվել է, որ վիրահատությունից հետո ունենում է որոշակի ցավեր երիկամների շրջանում, սակայն ստանում է ցավազրկող դեղամիջոցներ: Ա.Խանդոյանը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում:
Հովհաննես Հարությունյանը ևս գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում: Նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, առողջական վիճակն ու պահման պայմանները նույնպես ստուգվել են:
Արմեն Բիլյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ստանում է վերականգնողական բուժում: Նրա նկատմամբ շարունակվում են իրականացվել լաբորատոր-գործիքային հետազոտություններ, ինքնազգացողությունը բավարար է:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցի շրջանակներում նշված քրեակատարողական հիմնարկներում առանձնազրույցներ են ունեցել Պաշտպանին դիմում հասցեագրած ազատությունից զրկված այլ անձանց հետ, ստուգել նրանց պահման պայմաններն ու փաստաթղթերը:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ ներկայացուցիչները ստուգել են Բիլյանի, Բարսեղյանի, Խանդոյանի առողջական վիճակի ապահովման հարցն ու բժշկական փաստաթղթերը
- ՄԻՊ ներկայացուցիչներն այսօր տեսակցելու են Բիլյանին, Բարսեղյանին, Խանդոյանին
- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ա.Բիլյանին և Ս. Բարսեղյանին
- Ա. Բիլյանը դադարեցրել է հացադուլը. ՔԿՀ
- ՔԿՎ. Բիլյանի` հացադուլ հայտարարելու և իրեն «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու պահանջը հիմնազուրկ է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան