Դանակահարություն Չելյաբինսկի դպրոցում
Տեղի օրինապահները ժխտում են, թե Չելյաբինսկի դպրոցում երկու համադասարանցիների միջև դանակահարության դեպքը կապված է Բուրիաթիայի և Պերմի դպրոցների դեպքերի հետ։ Ժխտում են նաև տարբերակը, որ, հնարավոր է, նրանք բոլորը նույն սոցիալական ցանցից են օգտվում։։
- Մերը լրիվ այլ դեպք է, համարում եմ, որ այս երեք դեպքերը՝ Չելյաբինսկի մարզի, Բուրիաթիայի և Պերմի, իրար հետ ընդհանրապես կապ չունեն,-«ԱիՖ»-ի լրագրողին է ասել Սոսնովսկու ոստիկանության փոխգնդապետ Եվգենի Օլենիչը,- մեր երեխաները, ապրելով գյուղական տեղանքում, իրենց զարգացմամբ կարող չեն օգտվել սոցիալական ցանցերից և ինտերնետում չեն նստում։ Մենք նրանց հարցաքննել ենք, նրանց հեռախոսները հասարակ բջջային հեռախոսներ են։
Ոստիկանի խոսքով՝ դեպքը, երբ մի համադասարանցին մյուսին դանակահարել է՝ սովորական վեճի արդյունք է եղել։
Այլ տարբերակներ, որոնք առաջ են քաշվում ինտերնետում, փոխգնդապետը չի քննարկել՝ հենվելով նախաքննության վրա, որը կարող է տևել 30-ից 60 օր։
Այնինչ ՌԴ նախագահի ներկայացուցիչ Սերգեյ Մենյայլոն հայտարարել է, որ Բուրիաթիայի դպրոցի աշակերտների կացնահարության դեպքը կարող է կապված լինել «Կապույտ կետ» սուիցիդալ «խաղի» հետ, որը ՌԴ-ում տարածված էր դեռահասների շրջանում և մեծ ռեզոնանս առաջացրեց ծնողների մոտ։
Հարակից հրապարակումներ`
- Բուրյատիայում կացինով հարձակվել են աշակերտների վրա
- Պերմի դպրոցի ուսուցչուհին գիտակցության գալով առաջինը հարցրել է աշակերտների մասին
- Պերմի դպրոցում վիրավորված աշակերտներից մեկը հայ է
- Պերմի դպրոցում տուժածների թիվը հասել է 15-ի