Պելեին հիվանդանոց են տեղափոխել
Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Պելեն հիվանդանոց է տեղափոխվել՝ ծանր հյուծվածության պատճառով։ Reuters-ին հղում անելով՝ Life.ru-ն գրում է, որ երեկ 77-ամյա ֆուտբոլիստը ուշագնաց է եղել, որից հետո հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ և մի քանի անալիզ է հանձնել։
Նշվում է, որ հիմա Պելեն գտնվում է բժիշկների հսկողության կենտրոնում և վերականգնման ընթացակարգ է անցնում:
Աղբյուրը հիշեցնում է, որ Պելեյի մոտ նախկինում ևս առոջղական խնդիրներ են եղել։ Չորս տարի առաջ նա ոտքի վիրահատության է ենթարկվել, այնուհետև խնդիր է ունեցել երիկամներում քար ունենալու և ստամոքսային խնդիրների պատճառով։ 2015 թվականին էլ ողնաշարի վերջույթների նյարդային համակարգի վիրահատության է ենթարկվել։
Հարակից հրապարակումներ`
- Պելեն լինելու է իր և այլ հայտնի ֆոտբոլիստների մասին պատմող սերիալի պրոդյուսերը
- Բժիշկները թույլ են տվել Պելեին մասնակցել օլիմպիական կրակը վառելու արարողությանը
- Պելեն պարգևատրվել է Օլիմպիական շքանշանով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան