Արմեն Մինասյանը՝ քաղաքաշինության պետկոմիտեի նախագահի խորհրդական
ԿԱ քաղաքաշինության պետկոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հրամանով Արմեն Ռազմիկի Մինասյանը նշանակվել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետկոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնում, ազատելով նրան մինչ այդ՝ (2016թ. հոկտեմբերից) զբաղեցրած կոմիտեի նախագահի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից: Այս մասին հայտնում են կոմիտեի մամուլի ծառայությունից:
Արմեն Մինասյանը մասնագիտությամբ ճարտարապետ է, ծնվել է 1970 թվականին, Իրանի մայրաքաղաք Թեհրանում: 1992-1998 սովորել և ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը՝ ստանալով ճարտարապետության մագիստրոսի որակավորում:
Մասնագիտական վերապատրաստման կուրսեր է անցել ԱՄՆ-ի Նյու Ջըրսիի«RUTGERS» և Ռոտերդամի «Erasmus» համալսարաններում:
Շուրջ երկու տասնամյակի նախագծային փորձ ունի Իրանում և Հայաստանում: Դասավանդում է Հայաստանի Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ «Քաղաքաշինության հիմնախնդիրներ և արդի ճարտարապետություն» դասընթացը:
Եղել է Իրանի հայ ճարտարապետների և ճարտարագետների միության նախագահը, Իրանի ճարտարապետների միության վարչության և հիմնադիր անդամ: