ՎիվաՍել-ՄՏՍ. գնե՛ք «Honor» սմարթֆոն և ստացեք գեղեցիկ համար
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև 2018թ. փետրվարի 14-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում «Honor» սմարթֆոն գնելու դեպքում բաժանորդին տրվում է գեղեցիկ հեռախոսահամար:
Ընկերությունից հայտնում են, որ առաջարկը գործում է ցանկացած մոդելի «Honor» սմարթֆոն գնելու դեպքում: Գեղեցիկ ու յուրահատուկ դիզայնով, ոճային և մատչելի «Honor» սմարթֆոնները ստեղծված են նորարարական լուծումներին համահունչ: Դրանք օգտագործողին հնարավորություն են տալիս օգտվելու տեխնոլոգիական վերջին զարգացումների առավելություններից, ֆիքսել ու պահպանել վառ հիշողություններ՝ որակյալ լուսանկարների և տեսանյութերի շնորհիվ: Այս սմարթֆոնները հարմարավետ են և համապատասխանում են որակի բարձր չափանիշներին:
«Ամանորի տոներն ավարտվել են, սակայն ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի դադարում անակնկալներ մատուցել իր բաժանորդներին: Այսպես՝ ձեռք բերելով մատչելի ու ոճային «Honor» սմարթֆոնը՝ գնորդը ստանում է նաև գեղեցիկ համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Նորություններին մշտապես ծանոթ լինելու համար կարելի է միանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջին։