Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհները
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 19-ին, 20-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Փակ է Վարդենյաց լեռնանցքը և Երիզակ-Զարիշատ ավտոճանապարհը:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհները:
Կոտայքի մարզում և Ապարան-Ծիլքար ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն:
Բոլոր վարորդներին նախարարությունից հորդորում են մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հունվարի 18-ին, ժամը 18:00-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 124 բեռնատար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու