Հռոմի պապը մեկնել Է Պերու
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունվարի 18-ի երեկոյան մեկնել է Պերու: Peru21 պորտալին հղում անելով՝ «Ռիա նովոստին» գրում է, որ օդանավակայանում նրան դիմավորել է երկրի նախագահ Պեդրո Կուչինսկին:
Հունվարի 19-ին քահանայապետը կայցելի Պուերտո Մալդոնադո քաղաք, որտեղ հանդիպում կանցկացնի Ամազոնիայի ժողովուրդների ներկայացուցիչների հետ: Հետո նա կվերադառնա մայրաքաղաք Լիմա՝ հանդիպելու երկրի իշխանությունների, այդ թվում՝ նախագահ Կուչինսկու հետ:
Հունվարի 20-ին նախատեսված է նրա ժամանումը Տրուխիլո քաղաք, հունվարի 21-ին Հռոմի պապը պատարագ կմատուցի Լիմայում, որից հետո կուղևորվի Վատիկան: Քահանայապետը Պերու է ժամանել Չիլի եռօրյա այցի ավարտից հետո։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում