Նախորդ տարի Հայաստանի պետական պարտքը շեշտակի ավելացել է. «Ժողովուրդ»
Հայաստանի պետական պարտքը նախորդ տարվա ընթացքում շեշտակի ավելացել է: Եվ 2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 774.6 մլն դոլար: Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:
«Նկատենք, որ այս գումարի զգալի մասը կառավարության պարտքն է՝ 6 մլրդ 173.1 մլն դոլարը, որից միայն 4 մլրդ 893.4 մլն դոլարը՝ արտաքին պարտքը: Համեմատության համար նշենք, որ 2016թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը 5 մլրդ 942.1 մլն դոլար էր: Այլ կերպ ասած` մեկ տարվա ընթացքում այդ գումարն ավելացել է 832.5 մլն դոլարով: Փաստորեն, Կարեն Կարապետյանի կառավարությունը ոչնչով չի տարբերվում իր նախորդներից. Այսրոպեական խնդիրները լուծելու համար նրա կառավարությունը ևս շարունակում է նորանոր գումարներ վերցնել` այն փակելու պարտականությունը թողնելով ՀՀ քաղաքացիների վրա»,-գրել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները