ՀՀ 4-րդ նախագահի ՀՀԿ թեկնածուի անունը հայտնի կդառնա վաղը
ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել է ՀՀ 4-րդ նախագահի հարցը։ Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը։
«Մենք քննարկել ենք մի թեկնածուի հարց, որը, կարծում ենք, լավագույնը կներկայացնի Հայաստանի Հանրապետությունը։ Այդ թեկնածուն թե Հայաստանում, թե միջազգային ատյաններում ունի երկար աշխատանքային փորձ, մտավոր բարձր կարողություններ, լեզուների իմացություն։ Նա ունի դրական հեղինակություն թե Հայաստանում, թե Սփյուռքում, կարծում ենք, որ նա այն թեկնածուն է, որի շուրջ հնարավոր է հասնել որոշակի լայն համաձայնության ՀՀ քաղաքական ուժերի ճնշող մեծամասնության հետ»,- նշեց ՀՀԿ խոսնակը՝ հավելելով, որ նրա թեկնածությունը առաջադրել է ՀՀ նախագահը և գործադիր մարմնի բոլոր անդամները կողմ են արտահայտվել թեկնածուի առաջադրմանը։
«Վաղը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառաջարկի մեր թեկնածուին», - նշեց Է. Շարմազանովը և հավելեց. «Որևէ սենսացիոն բան չկա։ Սա այն թեկնածուն է, որին շատերը հավանական են համարել, անսպասելի թեկնածու չի լինելու»:
Հարցին, թե ընդդիմության հետ եղե՞լ է քննարկում, Էդուարդ Շարմազանովը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ կուսակցությունում էլ քննարկումն այսօր է եղել:
Հարցին` խոսքը ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի մասի՞ն է, ՀՀԿ խոսնակը խորհուրդ տվեց մեկ գիշեր էլ սպասել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան