Զինծառայողների վերականգնողական կենտրոնում ընթանում են ներքին հարդարման ու կահավորման աշխատանքներ
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում զինծառայության ընթացքում ողնաշարի և գանգուղեղային վնասվածքներ ստացած զինծառայողների վերականգնողական կենտրոնի շենքի ամբողջական ամրացումից հետո այժմ ընթանում են ներքին հարդարման ու կահավորման աշխատանքները: Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանտ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ծանոթացել են կատարվող աշխատանքների ընթացքին։
Վերականգնողական կենտրոնը հագեցած է լինելու գերժամանակակից վերականգնողական սարքերով և իր հնարավորություններով լինելու է տարածաշրջանում միակը:
Վերականգնողական կենտրոնը բաղկացած է լինելու չորս հարկից. 1-ին հարկում տեղակայված են լինելու ջրային միջամտությունների համար նախատեսված ծառայությունները, լողավազանները և մարզասարքերը: 2-րդում կլինեն մասնագետների, ուսումնական սենյակները, ինպես նաև կինեզիսի սրահը: 3-րդ և 4-րդ հարկերում էլ կտեղակայվեն հիվանդասենյակները՝ նախատեսված 37 անձի համար:
«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» ՀԿ-ի նախաձեռնությամբ Երևանում հիմնվող կենտրոնի կառուցումն իրականացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ Ազգային ժողովի, Երևանի քաղաքապետարանի և բազմաթիվ անհատ բարերարների աջակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Որևէ զինհաշմանդամ անտեսված չպետք է լինի. Հայկուհի Մինասյան
- Կառավարությունը տարածք տվեց զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնին
- Վ. Սարգսյան. Հաշմանդամ զինծառայողների համար սեպտեմբերին կբացվի վերականգնողական կենտրոն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան